Պետք է որոշ օբյեկտներ հսկեն. լուրեր են պտտվում, որ նույնիսկ պատրաստվում են Ադրբեջան տեղափոխել կռվող սիրիացի վարձկանների ընտանիքներին

Բացի այդ, լուրեր են պտտվում նոր զինյալներ ուղարկելու հնարավորության մասին։ Այդ խոսակցությունների համաձայն՝ սիրիացիները Ադրբեջանում պետք է որոշ օբյեկտներ հսկեն, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում օժանդակեն թուրքական ռազմակայանների գործունեությանը», – գրում է Սնելը։
Վերջին օրերին արաբական որոշ լրատվամիջոցներում նույնիսկ տեղեկություններ էին շրջանառվում, որոնց համաձայն՝ Բաքուն և Անկարան, իբր, պատրաստվում են Ադրբեջան տեղափոխել այստեղ կռվող սիրիացի վարձկանների ընտանիքներին՝ նրանց հնարավորություն տալով մշտական բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններում։
Լինդսի Սնելի համոզմամբ, այդուհանդերձ, դա քիչ հավանական է՝ նախևառաջ վարձկաններին շրջապատող գաղտնիության քողի պատճառով։