Տեսանյութ.Դեպքեր են եղել, երբ 18-ամյա 4 տղա 20 պրոֆեսիոնալի է սպանել, սա այն պատերազմը չէ, որտեղ կարող ես խելացի լինել

«Ես 20 տարեկան եմ, 2 տարի ծառայել եմ, իսկ նա (թշնամին) 30 տարեկան է, դիվերսանտ, հետախույզ: Ինչպե՞ս կարող եմ հաղթել պրոֆեսիոնալին: Այնտեղ 10 պրոֆեսիոնալ կա, իսկ դու, կարելի է ասել դեռ երեխա ես: Բայց դեպքեր են եղել, երբ 18-ամյա 4 տղա 20 պրոֆեսիոնալի է սպանել»,-նշում է կամավորը:
««Հիացինդ-Բ» Դ-20, «Գրադ» աշխատում էին լեռան ուղղությամբ: Ես չեմ չափազանցնում, հրետանուց հետո գնում էր հետևակը` 400-800 հոգանոց ալիքներով:
Այնտեղ, որտեղ մենք էինք, աշխատում էր և հրետանին և ավիացիան: Սա այն պատերազմը չէ, որտեղ կարող ես խելացի լինել, պահել կանոններն ու ողջ մնալ: Պետք է Աստծո հետ լինես, Աստված կպահի, այսպես ասեմ: Երբ կրակում է ականանետը, այնպիսի սուլոց է, կարծես հենց գլխիդ է գալիս: Ամբողջ օրը այդպես էր: Մտածում ես` ավելի լավ է արկը քո վրա ընկնի, քան 20 մետր այն կողմ և վիրավորվես: Անտառում քեզ ինչպե՞ս կօգնեն: Եթե անգամ շտապ օգնություն գա, այնտեղ կամիկաձեներ (ԱԹՍ) են թռչում և կրակում են բոլորի վրա»,-ավելացրել է կամավորը:
«23 վիրավոր և 7 զոհ ունենք: Ամենասարսափելին ընկերներին կորցնելն է: Հնարավոր չէ, որ մարդ չվախենա: Վախը քեզ չի խանգարում: Ես հրետանու հետախուզությամբ եմ զբաղվել: Պայթյունից հետո երեք վայրկյան ունեմ կոորդինատները տալու, այդ ուղղությամբ շարասյուն է շարժվում: Եթե դա լավ անեմ, անհանգստանալու բան չունեմ: Երբ կրակում են, մտնում եմ խրամատ: Եթե զոհվեմ, ինչ արած: Եթե թիրախը չտամ, հարյուրավորները կամ հազարավորները կզոհվեն»,-պատմում է կամավորը:
«Հարյուր հազարավոր մարդիկ մնացին առանց տուն, ի՞նչ կարող էին նրանք անել: Ես եկել եմ որպես կամավոր, չէի կարող չգալ: Երբ ես տանը քնում եմ Երևանում, ինչ-որ մեկն այստեղ իմ փոխարեն է կանգնում: Դպրոցն ավարտելուց հետո երեք տարի ապրել եմ Իսպանիայում: Իսպանիայում ապրելիս ես տառապում էի, երբ հասկանում էի, որ պետք է այստեղ լինեմ, սակայն այնտեղ չէի»,-նշել է կամավորը:
Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին: Հայտարարության համաձայն ՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիներ են փոխանակում, շփման գծի երկայնքով և Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ: