Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քրեակատարողական հիմնարկից բժշկական կենտրոն կտեղափոխվի վաղը          Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է, պատրաստվում ենք Ամանորին       Այս բնական միջոցը կօգնի ազատվել հազից, բրոնխիտից, շնչուղիների հետ կապված խնդիրներից    

23 նոյ 2020 19:18

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հայտարարությունը

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին բժշկական օգնություն և հատուցումներ տրամադրելու նպատակով՝ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) 6մլն դրամ  է փոխանցել «զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին և «հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ին։
 
Սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական–ահաբեկչական սանձազերծած պատերազմից սկսած մինչ օրս համալսարանը ընդհանուր առմամբ, ներառյալ «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին փոխանցել է 21մլն 500հզր դրամ։
 
Կարևորելով Արցախի Հանրապետությունից տարհանված մեր հայրենակիցների կացության խնդրի լուծումը ՃՇՀԱՀ-ի ռեկտորատի նիստի որոշմամբ համալսարանի հանրակացարանում այս պահին բնակվում է 75 մարդ։
ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար  Ժասմին Վիլյան       

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր