Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

24 նոյ 2020 14:02

Համահայկական հիմնադրամը պատերազմի ընթացքում հավաքված գումարից 52.7 մլրդ դրամ նվիրաբերել է Կառավարությանը

Ֆինանսների նախարարության կայքում տեղադրված է պարզաբանում՝ վերը նշված նվիրատվության իրավաչափության վերաբերյալ: Մասնավորապես, հայտարարությունում ասվում է, որ նվիրաբերության գումարի օգտագործման պայմանն ամբողջությամբ համապատասխանում է հիմնադրամի կանոնադրությամբ ամրագրված վերջինիս գործունեության նպատակներին և խնդիրներին, և խնդրո առարկա գործարքներն արժանացել են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հավանությանը: Հոգաբարձուների խորհուրդը կարծում է, որ դրանց ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ գնահատականներն անհիմն են։


««Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված նվիրաբերության պայմանագրերի հիման վրա հիմնադրամը «Ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար ստացված մուտքեր՝ տրամադրված ներքին աղբյուրներից» թիվ 900005002135 գանձապետական հաշվեհամարին, որպես նվիրաբերություն, փոխանցել է 52,703,113.3952 հազ. ՀՀ դրամ գումար պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով»,- ասվում է հայտարարության մեջ:


Նվիրաբերության գումարն օգտագործվել և բյուջետային գործընթացի շրջանակում օգտագործվելու է պետական բյուջեով նախատեսված պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով: Ընդ որում, նվիրաբերության գումարի հաշվին վկայակոչված ծախսերի ֆինանսավորումը հնարավորություն է ընձեռել ՀՀ կառավարությանը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով այդ ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված միջոցները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված, նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորմանը, որոնք 19.11.2020 թ. դրությամբ կազմում են շուրջ 100,978,491.5 հազ. ՀՀ դրամ:


«Ռազմական դրությամբ պայմանավորված՝ նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվել են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով, դրանց օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները օրենսդրությամբ սահմանված կարգով կհրապարակվեն բյուջեների կատարման հաշվետվությունների շրջանակում»,- նշվում է հաղորդագրությունում:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարի մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը:


Սեպտեմբերի 27-ից մեկնարկած «Մենք ենք, մեր սահմանները» խորագրով դրամահավաքի ընթացքում հավաքվել է 170 մլն 621 հազար դոլար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր