Տեսանյութ.Նրա հրաժարականին հասնելու համար կան քաղաքական պայքարի բազմաթիվ մեխանիզմներ.Արթուր Վանեցյան

«Ես հույս ունեմ, որ իր մեջ մնացել է մի փոքր մարդ, որը հասկանում է, որ իր հրաժարականով ոչ թե զրկվելու է իր իշխանությունից, որից ինքը կառչած է, այլ օգնելու է Հայաստանի և Արցախի հետագա կայացմանը, զարգացմանը և ոչ թե երկիրը տանի կործանման: Նրա հրաժարականին հասնելու համար կան քաղաքական պայքարի բազմաթիվ մեխանիզմներ, մենք օգտվելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներից և գեներացնելու ենք հանրային պահանջ, որն արդեն իսկ կա: Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, դա ժամանակի հարց է: Ինձ համար, հանրության մեծ զանգվածի համար քաղաքական գործիչ, վարչապետ Նիկոլ Փաշինյան գոյություն չունի»,- ասել է Արթուր Վանեցյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: