Տեսանյութ.Ահա պարտության պատճառները. Արտակ Դավթյանի մեղքով վերացվեցին ՄՈԲ զորամասերը,Փաշինյանի խելքը բանակից չի հասնում, որ ասեր՝ ինչ ենք անում
Արտակ Դավթյանի մեղքով վերացվեցին ՄՈԲ զորամասերը, այսօրվա ՊՆ-ն խորհուրդ չտվեց, որ դա սխալ է։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Հայաստանի պարտության պատճառներին։
Ըստ Բագրատյանի՝ սա պարտություն էլ չէ, ջախջախում է: Նա 3 խումբ պատճառներ բերեց, որոնց հետևանքով պարտվել ենք: Այդ երեք խումբ պատճառներն են՝ քաղաքական, ռազմատեխնիկական և կազմակերպչական սխալները:
Բագրատյանը խիստ քննադատության ենթարկեց նախկին ԳՇ պետ Արտակ Դավթյանի ձեռքով ՄՈԲ զորամասերի վերացումը: «Արտակ Դավթյանը ՄՈԲ-ը ցրում է, վերացնում են ՄՈԲ զորամասերը, դրա համար, երբ պատերազմին ՄՈԲ-ին կանչում էին, նախ նորմալ զորակոչ չէր լինում, բայց նույնիսկ այն մարդիկ, որոնք ներկայացել էին, գնում էին, ստացվում էր՝ սպա չկա: Այսինքն՝ չենք կարող ասել՝ սպա, վերցրու այս 20 զինվորին, քո տեղն այնտեղ է, գնա զբաղեցրու: Եվ այսօր պաշտպանության նախարար է դառում Նիկոլի խորհրդական Վաղարշակ Հարությունյանը, որն այս խորհուրդները չէր տալիս, որն ի դեպ իր կենսագրությունում գրել է, թե նախորդ Արցախյան պատերազմի վետերան է, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այդ մարդու քիթը վառոդի հոտ չի զգացել, նման բան չկա»,-շեշտեց նա:
Բագրատյանն ընդգծեց՝ այդ մարդը պետք է պատասխան տա: «Հետո գալիս է Օնիկ Գասպարյանը, չի ուղղում Արտակ Դավթյանի սխալը, Փաշինյանն իր «հայ բուդուրով» է զբաղված, ե՞րբ ժամանակ ուներ բանակով զբաղվեր, կամ խելքը կհերիքե՞ր բանակով զբաղվեր, չէր հերիքի: Բա չի կանչում, չի ասում՝ այս ի՞նչ եք արել, բա որ պատերազմ եղավ, ի՞նչ ենք անելու»,-նշեց նա: