Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Նիկոլ Փաշինյանը պա՞հք է պահում, թե՞ բուսակեր է դարձել․«Հրապարակ»       Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով. «Ժողովուրդ»    

26 նոյ 2020 12:58

Ընդդիմությունը համաձայն է ռազմական դրության չեղարկման հետաձգմանը․ «Լուսավոր Հայաստան»

Հաշվի առնելով կառավարության կողմից որոշակի օրենսդրական փոփոխությունների ընդունման անհրաժեշտությունը՝ ընդդիմությունը համաձայն է ռազմական դրության ռեժիմի չեղարկման հետաձգմանը։ Այս մասին նոյեմբերի 26-ին ԱԺ արտահերթ նիստում «Ռազմական դրության ռեժիմի չեղարկման մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։


Նրա խոսքով, խորհրդարանն, այդուհանդերձ, ցանկանում է արդեն հիմա որոշում ընդունել՝ նշելով այդ ռեժիմի չեղարկման կոնկրետ ժամկետը։




«Մենք կարող ենք որոշում ընդունել, որն ուժի մեջ կմտնի մեկ օրից, կամ 5, կամ նույնիսկ 10 օրից, որ մեզ մոտ որոշակիություն լինի»,- ասաց Գորգիսյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր