Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

26 նոյ 2020 15:01

ԼՂՀ ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը զուրկ է ողջախոհությունից.Թուրքիայի ԱԳՆ

Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որը կոչ է անում ճանաչել Ղարաբաղը, զուրկ է ողջամտությունից և սահմանափակում է Ֆրանսիայի մասնակցության հավանականությունը խնդրի լուծմանը. ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի երեկ ընդունած որոշումը օրինակ է այն բանի, թե ինչպես են անտեսվում միջազգային իրավունքի, օրինականության և արդարության ամենահիմնական սկզբունքները ներքաղաքական պատճառներով: Մենք հերքում ենք Թուրքիայի դեմ որոշման մեջ ընդունված անհիմն պնդումները», - ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Ֆրանսիայի Սենատի որոշումից պարզ է դառնում, թե ինչու «ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, որն իրականացվում է համանախագահների կողմից, ովքեր պետք է չեզոք լինեն, միակողմանի էր և չէր կարող լուծել այս հարցը»:
«Հայաստանի ագրեսիայից և սադրանքներից հետո Ադրբեջանը անհրաժեշտ պատասխան տվեց և վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը՝ ազատագրելով գրեթե 30 տարի գրավյալ տարածքը: Դա նրա իրավունքների մարմնավորումն է, քանի որ ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերը հայկական կողմին հրամայում են անհապաղ և անվերապահորեն լքել գրավյալ ադրբեջանական տարածքը», –  նշում է Թուրքիայի արտգործնախարարությունը:
«Ֆրանսիական Սենատի՝ Ադրբեջանին իր տարածքները լքելու կոչը, որը նա փրկել է օկուպացիայից, անհեթեթ, կողմնակալ և իրականությունից կտրված հասկացողության դրսևորում է, որին հնարավոր չէ լուրջ վերաբերվել: Այս որոշումը՝ զուրկ ողջախոհությունից, սահմանափակում է նաև Ֆրանսիային՝ իրական լուծում ունենալու խնդրի լուծման գործում», - նշված է փաստաթղթում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր