Դեկտեմբերի 9-ին, ժամը՝ 13 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են փաստաբաններ Արայիկ Պապիկյանը և Մուշեղ Շուշանյանը          Ադրբեջանցի մի օգտատիրոջ արձագանքը ՝Ադրբեջանի ոչ մի քաղաքացու Զանգեզուրը չի հետաքրքրում, ժողովուրդը սովից մեռնում է, հացի կարոտ ժողովրդին կոմունիկացիաների դարդը չի կարող հուզել       Իրանը, Ադրբեջանը և Վրաստանը պայմանավորվել են.Պարսից ծոցից դեպի Սև ծով՝ շրջանցելով Հայաստանը. Իրանը մտափոխվե՞լ է    

28 նոյ 2020 10:58

Շատ կարճ ժամանակում Փաշինյանի հրաժարականը իրականություն է դառնալու,«Իմ քայլի» պատգամավորներն արդեն իսկ ունեն այդ որոշումը

Արթուր Վանեցյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ուղղված ընդդիմադիր ուժերի հետագա գործողություններին, ԼՂ հարցի վերաբերյալ եռակողմ հայտարարության մասին իրենց մոտեցումներին, վարչապետ դառնալու իր նկրտումներին։

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը վստահեցնում է, որ ակտիվորեն աշխատում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ուղղությամբ։

«Հասարակության մեջ ձևավորվել է գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս այն հարցի շուրջ, որ Նիկոլ Փաշինյանն այլևս ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական առումով իրավունք չունի զբաղեցնելու երկրի ղեկավարի պաշտոնը և պետք է օր առաջ հեռանա»,-ասել է  Վանեցյանը։

ԱԱԾ նախկին տնօրենը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր ուժերի զանգվածային ակցիաները որևէ արդյունքի չեն հանգեցրել։

«Պատերազմի սկզբից ի վեր Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը միտված են իր իշխանությունն ամեն կերպ պահպանելուն։ Բայց հավատացեք` նրա հրաժարականը շատ կարճ ժամանակում իրականություն է դառնալու, և նրա` վարչապետի պաշտոնին մնալու յուրաքանչյուր օրն ու վայրկյանը լրջագույն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար»,- շեշտեց Վանեցյանը։

Ըստ «Հայրենիք» կուսակցության ղեկավարի` Փաշինյանի հրաժարականի հարցն ի վերջո լուծելու է Ազգային ժողովը։

Վանեցյանը կարծում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն արդեն իսկ ունեն այդ որոշումը։

Հարցին, թե ինչո՞ւ չի հավաքվում կրիտիկական այն զանգվածը, որի ճնշմամբ Փաշինյանը կարող է հեռանալ, Վանեցյանը պատասխանեց` կրիտիկական զանգվածը որոշվում է ոչ թե հրապարակում հավաքված մարդկանց քանակով, այլ մարդկանց ուղեղներում առկա ցանկություններով։ ԱԱԾ նախկին տնօրենը խոստովանեց, որ իրենց համար ևս դեռ հստակ չէ, թե Փաշինյանի հնարավոր հրաժարականի դեպքում ով է փոխարինելու նրան։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր