Քրեական գործում ի սկզբանե որեւէ կերպ չի երեւացել դիվանագիտական անձնագրերը կառավարության շենքից գողանալու փաստը. Դեժավյու          Ինչո՞ւ Քոչարյանին հաջողվեց մոտ 2 ժամ ողջ երկիրը պահել հեռուստացույցի առաջ       «Դու չե´ս պարտվել. քեզ դավել են». Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ    

28 նոյ 2020 11:36

Հիմա էլ Ջերմուկում ու Սյունիքում են սկսելու սահման գծել, պատկերացնու՞մ եք ՝ Գորիս-Կապան ճանապարհը քանի տեղով են թուրքերը հատելու

Հիմա էլ Ջերմուկում ու Սյունիքում են սկսելու սահման գծել, պատկերացնու՞մ եք՝ Գորիս-Կապան ճանապարհը քանի տեղով են թուրքերը հատելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բնապահպան, Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը:


«Կառավարության ղեկավարն այսօրվա իր ուղերձում նշեց, որ Սոթքի հանքավայրը կիսով չափ մտնում է Ադրբեջանի տարածքի մեջ և որպես սա հիմնավորող փաստարկ նշեց GPS համակարգով սահմանի կոորդինատների տեղաբաշխավածությունը։ Իրականում, ըստ այդ կոորդինատների՝ Սոտքի հանքավայրի մոտ մեկ քառորդն է գտնվում մեր տարածքում։



Այդ ուղերձից առաջ բնական պաշարների շահագործման հարցերով պատասխանատու՝ փոխնախարար Լիլյա Շուշանյանը առնվազն ֆեյսբուքյան էջով պարզաբանել էր, որ "Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև երբևէ պաշտոնական դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունեցել։ Սոթքի հանքավայրի վերաբերյալ Խորհրդային տարիներին պաշարները հետախուզվել և գնահատվել են 3 անգամ՝ բոլորն էլ Խորհրդային Հայաստանի կողմից, բոլոր հանքային մարմիններով՝ հաստատվելով ԽՍՀՄ Պաշարների պետական հանձնաժողովի կողմից։ Ընդ որում, պաշարների հաստատման արձանագրություններում որևէ խոսք չկա հանքավայրի՝ Ադրբեջանին պատկանելու մասին։ Հանքավայրի շահագործման իրավունքը տրված է եղել հայկական պետական АРМЗОЛОТО ընկերությանը, վերամշակվել Արարատի ֆաբրիկայում։ Սրան գումարենք պաշտոնական դեմարկացիայի բացակայությունը և կստանանք այն, ինչը պետք է լիներ կամ լինի մեր պաշտոնական դիրքորոշումը"։


Իմ կողմից ավելացնեմ նաև, որ դեռևս 2017թ․ մարտ ամսին Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն (EITI) կոչվող միջազգային նախաձեռնությունը, որի անդամներ են 50-ից ավելի պետություններ, հաստատել է Հայաստանի անդամակցությունը այս նախաձեռնության կազմում։ Այդ անդամակցության դեմ Ադրբեջանը ներկայացրել էր առարկություն, որի հիմքում ընկած էր նաև Հայաստանի կողմից Սոտքի հանքավայրի շահագործման հանգամանքը, որն ըստ ադրբեջանական կողմի իբր հանդիսանում էր իրենցը։ Հայաստանի անդամակցությունից հետո EITI-ի մեր թիմի անդամները կատակում էին, որ այս որոշման համար արտաքին գործերի նախարարությունը պետք է մեզ պաշտոնական շնորհակալական նամակ ուղարկի՝ Ադրբեջանի փաստարկները հեղինակավոր միջազգային կառույցում ջարդելու համար։ Ի դեպ, ներկայումս EITI-ի հայաստանյան խմբի նախագահը փոխվարչապետ Ավինյանն է։


Այսքանից հետո հարց՝ կառավարության ղեկավար Փաշինյանը տեղակ չէ՞ ոլորտի պատասխանատու փոխնախարարի փաստարկների հետ։ Փոխվարչապե՞տն էլ տեղյակ չէ իր "նախագահած" կառույցի աշխատանքներից, որն իրենից առաջ Սոթքի հարցով սկզբունքային դիվանագիտական հաղթանակ է տարել Ադրբեջանի նկատմամբ։ Կառավարության ղեկավարը պատկերացնու՞մ է արդյոք, թե ինչպիսի ֆինանսական պահանջներ է Ադրբեջանը ներկայացնելու Հայաստանին (ֆիքսենք՝ Սոթքը Արցախի կողմից չի շահագործվել, այլ հենց Հայաստանի)։


Այստեղ խնդիրն ինձ համար այդ հանքավայրը պահելը չէ՝ Հայաստանի ոչ մի հանքավայր էլ իրականում մեզ չի պատկանում։ Ինչ-որ Տրոցենկո, Տրոիցկի ու նմանատիպ անուններով մարդիկ են շահույթը ստացել՝ մեզ նետելով ողորմելի փշրունքներ, բայց Ադրբեջանը դրանք էլ է մեզանից պահանջելու։


Ի՞նչ անուն տալ GPS-ով միջպետական սահման որոշող այսպիսի պրիմիտիվ կառավարմանը՝ ոչ կոմպետե՞նտ, խայտառա՞կ ոչ կոմպետենտ․․․ Վախենամ "հպարտ" պարոնին մարդիկ պարզապես ասել են՝ հանգիստ վեր ընկիր տեղդ, ոնց ասենք, էնպեսա։ Տո անգամ չենք էլ ասի, կանենք՝ կտեսնես։ Դրա համար էլ ադրբեջանցիները Սոտք մտնելիս արհամարհանքով հրաժարվում էին մերոնց հետ նույնիսկ խոսել ասելով՝ մենք ռուսների հետ կպայմանավորվեք։ Հիմա էլ Ջերմուկում ու Սյունիքում են սկսելու սահման գծել, պատկերացնու՞մ եք՝ Գորիս-Կապան ճանապարհը քանի տեղով են թուրքերը հատելու»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր