Փաշինյանը լավ կանի ազնվորեն խոստովանի, որ ինքն այդ հարցը լուծել չի կարողանում
![](https://hayacq.com/uploads/posts/2018-12/1544338305_artur-vanecyan.jpg)
ԱԱԾ նախկին տնօրենն ընդգծել է, որ Փաշինյանն այդ ուղերձներում ու գրառումներում նորից ստեր է տարածում։
«Գրել էր, որ փախստականների՝ Շուշի վերադարձի հետ կապված նրբություններ են եղել, որոնք ինքը բացատրել է Ռուսաստանի նախագահին, իբրև վերջինս այդ մասին տեղյակ չի եղել, և հենց այդ նրբություններից ելնելով էլ ինքը հրաժարվել է հոկտեմբերի երկրորդ կեսին պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իրեն արված առաջարկից։
Սա նրա հերթական մանիպուլյացիան է, քանի որ բոլորս հիշում ենք այս հարցի մասին ՌԴ նախագահի մեկնաբանությունը, որ իր համար տարօրինակ է եղել Նիկոլ Փաշինյանի բացատրություններն ու բնականաբար դրանց հիմքով հրաժարվելը։
Հետո, մենք տեսանք, թե ԱԺ ամբիոնից ուղիղ եթերով նա Շուշիի մասին ինչ ստեր էր խոսում օրեր առաջ, որ նույնիսկ ԱԳՆ-ն ստիպված չխայտառակվելու համար րոպեներ անց հերքեց նրան, ինչին հաջորդեց Փաշինյանի րոպեական հիստերիան ու ոտքի վրա Զոհրաբ Մնացականյանին աշխատանքի ազատելը։
Պարզ է, չէ՞, ինչ ողբերգության հետ գործ ունենք։ Ինչ վերաբերում է գերիների խնդրին, ապա նրանց ծնողներին բողոքի ցույցերից հեռու պահելու փոխարեն՝ Փաշինյանը լավ կանի ազնվորեն խոստովանի, որ ինքն այդ հարցը լուծել չի կարողանում, քանի որ իրեն այլևս որպես բանակցողի բանակցությունների սեղանի մոտ ոչ ոք չի հարգում»,-ասել է Ա. Վանեցյանը։