Քրեական գործում ի սկզբանե որեւէ կերպ չի երեւացել դիվանագիտական անձնագրերը կառավարության շենքից գողանալու փաստը. Դեժավյու          Ինչո՞ւ Քոչարյանին հաջողվեց մոտ 2 ժամ ողջ երկիրը պահել հեռուստացույցի առաջ       «Դու չե´ս պարտվել. քեզ դավել են». Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ    

02 դեկ 2020 14:33

Որեւէ մեկը տարածք չի տվել, սա պատերազմ է, եւ պարտվել ենք բոլորս, պարտված կողմին թելադրել են այն, ինչը հնարավոր է եղել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պտգամավոր Արմեն Խաչատրյանը այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մասին տեղյակ չի եղել:

«Բայց դրանից ժամեր առաջ որոշակի կապի մեջ եմ եղել Արցախի որոշակի շրջնակների հետ եւ նընդհատ հազանգեր եմ ստացել, որ այլեւս հնարավոր չէ շարունակել: Նրանք այն շրջանակները չէին, որ շուտ վհատվեին, պանիկ բարձրացնեին, բայց կոնկրետ այդ օրը րդեն տեղեկություններ հայտնեցին, որ այլեւս հնարավոր չէ շարունակել, ժամերի, րոպեների խնդիր կա: Բացացի ինձ ասացին, որ այն ուժերը, որոնք հիմա գտնվում են Շուշիում, եթե ոտքով էլ իջնեն Ստեփանակերտ, Ստեփանակերտը պահելու խնդիր է առաջանալու»,-ասաց նա:

Հարցին, թե վարչապետին հարցեր չունե՞ք, թե ինչու է ծայրահեղ ծանր վիճակ Արցախում, նա պատասխանեց. «Վարչապետին հարցեր չունեմ, որովհետեւ Արցախում տիրող իրավիճակի մասին այնպես չէ, որ վարչապետից պետք է իմանամ: Ես երկար ժամանակ եղել եմ Սյունիքում, նաեւ այլ վայրերում, շատ հաճախ ես եմ տեղեկություններ հայտնել հմապատասխան մարմիններին տիրող իրավիճակի մասին»:

Հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ «Իմ քայլը» խմբակցությունից հոսքը կշարունակվի, այն կդառնա ԱԺ-ում փոքրամասնություն եւ կարող է վարչապետին անվստահություն հայտնելու հարց բարձրանալ խորհրդարանում, եւ արդյոք չպետք է վարչապետը հրժարական տա, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Հրաժարականի մասով ասվում է, որ կա այդպիսի պահանջ: Ես հավատում եմ միայն փաստերին, ոչ թե ֆեյսբուքյան հայտարարություններին, մի քանի հոգու ցույցերին կամ ճանապարհ փակելուն: Ես անընդհատ կապի մեջ եմ ժողովրդի հետ, եւ հիմնական պահանջը որ լսում եմ, ասում են՝ հանկարծ հետդարձ չլինի»:

Դիտարկմանը՝ քաղաքացիներն ասում են՝ Արցախի մնացած 20 տոկո՞ս տարածքն էլ տվեք, պատգամավորն արձագանքեց. «Որեւէ մեկը չի տվել, սա պատերազմ է, եւ պարտվել ենք բոլորս, որեւէ մեկը հող չի տվել, եւ, հետեւաբար, պարտված կողմին թելադրել են այն, ինչը հնարավոր է եղել, սակայն դա ինձ համար ընդունելի չէ, եւ պետք է անել այն ամենը, որ մենք կարողանանք վերականգնել»:

Դիտարկմանը, թե հայտնի հայտարարությունից անցել է 20 օր, ինչ եք արել այս 20 օրում, Արմեն Խաչատրյանն ասաց. «Ադրբեջանին 25 տարի պետք եղավ հաղթանակի հասնելու համար, 20 օրում ի՞նչ պետք է արվեր: Նման հարց կարող է տալ միայն փոքր երեխան»:

Հարցին՝ ինչ է արել ինքը, որ կապիտուլյացիոն փաստաթուղթն ավելի վաղ ստորագրվեր՝ ավելի նվազ կորուստներով, Խաչատրյանն արձագանքեց՝ ինքը դիվանագիտական կորպուսի աշխատակից չէ, որ ինչ-որ բան անի: «Ես առաջին օրվանից եղել եմ բանակի եւ իմ ժողովրդի կողքին: Ասում եք՝ անցել է 20 օր ստորագրումից հետո, Ադրբեջանից պահանջվել է 25 տարի, որ հասնի հաղթանակի, եւ 20 օրվա ընթացքում հնարավոր չէ անգամ քննության պատրաստվել»,- ասաց Խաչատրյանը:

Նա նշեց նաեւ, թե Արցախի հարցով բանակցությունները փակուղի են մտել շատ վաղուց ՝ դեռեւս Ապրիլյան պատերազմի ժամանակ:

Ինչ վերաբերում է նրան, որ բանակում առկա խնդիրների մասին պարտությունից հետո նոր սկսել են խոսել, ինչու ժամանակին չի խոսվել, «Իմ քայլի» պատգամավորը պատասխանեց, որ իրենց հանձնաժողովը շատ բաներ է բացահայտել բանակում տիրող խնդիրների վերաբերյալ եւ այս երկու տարում շատ բան է փոխվել բանակում. «Այս 2,5 տարում ձեռք են բերվել հակօդային պաշտպանության միջոցներ, որոնք ամեն խփում էին «Բայրաքթարներ» ու ԱԹՍ-ներ, որը երբեւէ չի եղել: Ձեռք է բերվել սննդի մատակարարման այդ մեխանիզմը եւ բանակում սնունդը ապահովվել է նորմալ, անգամ պատերազմի օրերին: Ինչ վերաբերում է «ՍՈՒ»-երին, ապա այո, դեռեւս աշխատանք կար, որ պետք է արվեր»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր