Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

04 դեկ 2020 14:52

Պարտությունը բավարար հիմնավորում չէ հրաժարականի համար, ելնելով երկրի շահերից՝ շատերը համարում են, որ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել

Չեմ կարծում, որ խորհրդարանում վարչապետի իմպիչմենտի գործընթաց սկսվի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, ում եղբայրը Նիկոլ Փաշինյանի քավորն է:


Անդրադառնալով Փաշինյանի հրժարականի պահնջով բողոքի ակցիաներին, նա նշեց, որ պայթյունավտանգ իրավիճակ չկա. «Մեր հանրապետությունում ապրող ցանկացած քաղաքացու կարծիք մեզ համար հետաքրքիր է լսել, հասկանալ խնդիրն ինչում է, իսկ ընդդիմադիր կուսակցությունները միայն հայտարարում են, որ վարչապետը պետք է հրաժարական տա: Դրա հիմնավորումների հետ մենք որևէ ձև համաձայն չենք»:


Ըստ նրա՝ պատերազմում կրած պարտությունը հրաժարականի համար բավարար հիմնավորում չէ. «Մենք պարտվել ենք միասին, ընդդիմություն էլ է մեզ հետ եղել»:


Պատգամավորի խոսքով՝ նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը պետք է դիտարկել այդ օրվա իրադրության համատեքստում: «Իմ կարծիքով՝ ոչ մի քաղաքական ուժ դեռ  չի ասել, որ չպետք է ստորագրվեր»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության ներսում հնարավոր տարաձայնություններին, ապա Վահե Ղալումյանն ասաց, որ առանձին հարցերի շուրջ տարաձայնություններ միշտ եղել են, խմբակցությունն իր դիրքորոշումը հայտնել է եւ կողմ է Նիկոլի Փաշինյանի առաջիկա 6 ամիսների վերաբերյալ ճանապարհային քարտեզին։


Նա նաեւ նշեց, որ երկրի շահերը դիտարկելով՝ համարում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել:


Հարցին, թե չի՞ բացառում, որ 6 ամիս անց գուցե պետք է վարչապետը հեռանա, Ղալումյանն ասաց. «Այդ ծրագրից հետո Կառավարությունը նշել է, որ պետք է վերագնահատի իրավիճակը և որոշում կայացնի՝ հետագա անելիքների հետ կապված։ Ես ո՛չ հաստատում, ո՛չ բացառում եմ, որ դրանից հետո կարող են արտահերթ ընտրություններ լինել։ Մենք ԱԺ նախագահի հետ մեկ անգամ ենք հանդիպել, ընդհանուր քննարկում ենք ունեցել, բայց այս հարցին չենք անդրադարձել։ Մենք վարչապետի հրաժարականի օրակարգ չունենք, հետևաբար՝ վարչապետի թեկնածու չունենք»,- շեշտեց Ղալումյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր