Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

04 դեկ 2020 16:17

Ռուս խաղաղապահների միջոցով երկու հայ գերի է ազատ արձակվել. ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռով տեղափոխվել են Երևան

Հեռախոսային թեժ գծի շնորհիվ նոյեմբերի 30-ին տեղեկատվություն է ստացվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի երկու բնակիչների ՝ Համբարձումյան Ադեմնիկի և Խաչատուրյան Ռամիդի անհետացման մասին, փոխանցում է ՌԴ խաղաղապահ առաքելության մամաուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ռուսական կողմի հարցումով պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հայերին բերման են ենթարկել Բաքվի կողմից վերահսկվող տարածքում:

Ռուսական կոնտինգենտի հրամանատարը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ, ինչի շնոհիվ հաջողվել է հասնել այդ քաղաքացիների ազատ արձակմանը: Քաղաքացինեը ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռով տեղափոխվել են Երևան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր