Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

07 դեկ 2020 10:00

Հայատյացությունը փակ շղթայի մեջ է.Ադրբեջանցիները վերժխնդիր են լինում , հագեցնում արյան ծարավը

Հայատյացությունը փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն խրախուսվում է մշակութային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ ընդ որում, հաճախ երեխաների հատուկ թիրախավորմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը:


«Այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները կազմակերպված հայատյացության պետական քաղաքականության արդյունք են, ուղիղ պատճառական կապի մեջ են: Խոսքը ոչ միայն ֆիզիկական դաժանությունների, այլ նաև հոգեկան տառապանքների ու տանջանքների մասին է: Սրանք մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներ են:


Ընդ որում, առավել վտանգավոր են ոչ այնքան պարզապես հայասպանության կոչերը, այլ էթնիկ ատելության սերմանումը խորքային արմատներով: Օրինակ՝ Արցախի հետ կապված՝ Ադրբեջանի նախագահի կեղծ պնդումներն այն մասին, որ հայերը մզկիթներում պահում են կովերի ու խոզերի, պղծում են ադրբեջանական կրոնական հուշարձանները: Կամ կեղծ հայտարարություններն այն մասին, որ Հայաստանն արժեքներ չունեցող երկիր է, որ արհեստականորեն ստեղծված է ադրբեջանական հողերի վրա:


Ադրբեջանական զինծառայողների վարքագիծն ու խոսքը իրենց իսկ կատարած ու հետո նկարահանած դաժանությունների տեսանյութերում հենց դա է հաստատում. նրանք վերժխնդիր են լինում, հագեցնում են արյան ծարավը և այլն՝ ակնհայտ իմանալով որ ոչ միայն մնալու են անպատիժ, այլ արժանանալու են իշխանական ու հասարակական մեծ գովասանքի:


Այսինքն՝ հայատյացությունը փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե նույն ձևակերպումներով լայնորեն խրախուսվում է մշակութային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝ ընդ որում, հաճախ երեխաների հատուկ թիրախավորմամբ:


Վաղը կհրապարակենք կոնկրետ ու օբյեկտիվ ապացույցներով այս ամենը հիմնավորող, հատուկ սկզբունքով կազմված ծավալուն զեկույց»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր