ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

07 դեկ 2020 11:16

Դեռ 15 օր առաջ իմացա, որ Երեւանի ռեստորաններում Ամանորին էլ տեղ չկա․․․

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն անդրադարձել է այս տարի Ամանորը նշելուն, այս օրերին մարդկանց ակումբներ հաճախելուն։ Ֆեյսբուքյան իր էջում հաղորդավարուհին նոր գրառում է կատարել․
«Չէի ուզում խոսել էս թեմայով, բայց լուրջ չեմ հասկանում էլի։

Դեռ 15 օր առաջ իմացա, որ Երևանի ռեստորաններում ամանորին էլ տեղ չկա, հետո հանրությունը սկսեց քննադատել հրապարակներում տոնածառեր չտեղադրելու որոշումը, մի քանի օր է քաղաքի ակումբներում տեղ չկա՝ մարդիկ զվարճանում են...

Ցուցակը իրականում երկարա, բայց իմ գիտակցության մեջ չի տեղավորվում այս կարգի զվարճանքի սիրտ ունեցող մարդկանց տեսակը։

Ինչն է՞ այդքան զվարճալի, զոհերի, անհետ կորածների, վիրավորների թիվը, թե՞ անտուն մարդիկ կամ պատերազմի արդյունքը։

Հ.Գ. Երեխաների համար ամանորյա տրամադրություն տանը ստեղծեք, տարեք սահադաշտ, ներկայացումներ, բայց հարգեք հազարավոր մարդկանց վիշտը, թեև սա բոլորի ցավը պիտի լիներ...»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր