ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում          Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

09 դեկ 2020 14:52

Պարույր Հայրիկյանի ուղերձը՝ Ալիևին ու Փաշինյանին

ԱԻՄ առաջնորդ, ԽՍՀՄ ժողովրդավարական շարժումների «Democracy and Independence» համակարգիչ կենտրոնի նախկին ղեկավար Պարույր Հայրիկյանն ուղերձ է հղել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին։

Մասնավարոպես նա առաջարկել է որպես  առաջին քայլ կոչ է անում փոխադարձ պայմանաւորուածությամբ որոշակի օր որոշակի ժամի որոշակի րոպեի (օրինակ՝ դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Մոսկվայի ժամանակով ժամը 14։00-ին) ազդարարել և համապատասխան միջազգային կառույցներին (օրինակ՝ Կարմիր Խաչին և Խաղաղապահներին) տրամադրել բոլոր գերիների ցուցակը։

Եվս երկու օր անց՝ դեկտեմբերի 12-ին ժամը 14։00-ին Շուշի քաղաքում կամ որևէ այլ բնակավայրում Կարմիր Խաչի միջոցով և Խաղաղապահների աջակցության պայմաններում կատարել ցուցակներում նշված գերիների փոխանակում։

Ուղերձը նա ամբողջությամբ հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում, առաջիկա ժամերին կլինեն ռուսերեն ու անգլերեն տարբերակները։ 

«Միայն չարն ու ատելությունը չէ, որ մեզ պետք է առաջնորդի։ Քանի որ Հայաստանն ունի ղեկավար, որի հրաժարականն ենք պահանջում բոլորս, Ադրբեջանն էլ ունի ղեկավարի, որի հրաժարականն արդեն չեն պահանջում, ընդհակառակը հիացած են, ես որոշեցի որպես ճանապահ անցած մարդ ուղերձով դիմել երկու պետությունների ղեկավարներին։ Նրանք պետք է հասկանան, որ քաղաքակիրթ աշխարհում ազգերը միմյանց հետ մրցում են մարդու իրավունքների ոլորտում դրական ներդրումներ անելով, ոչ թե հակառակը։

Մեզ մոտ՝ թե Ադրբեջանում, թե Հայաստանում այս պահին տարածված է մի բան, թե ինչպես կարող ենք անել, որ ավելի շատ չարիք գործենք միմյանց նկատմամբ։ Ես երկու ղեկավարներին բացատրում եմ, որ դա նախնադարից եկող մտածելակերպ է, որը պետք է հաղթահարել հենց ղեկավարների օրինակով»,-լրագրողների հետ հանդիպմանն ուղերձ հղելու նախաձեռնությունն այսպես հիմնավորեց Պարույր Հայրիկյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր