Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 դեկ 2020 11:37

Տեղեկություններ կան, որ դատավորները հրաժարվում են այս խորհրդարանի կողմից ընտրվելուց

Այսօր՝ ԱԺ նիստի մեկնարկին ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, հետաքրքրվեց. «Մեզ կիրազեկե՞ք, թե ինչ ա եղել, որ դատավորի ընտրություն պիտի տեղի ունենար, բայց հարցը դուրս ա եկել օրակարգից: Մամուլում տեղեկություններ կան, որ դատավորները հրաժարվում են այս խորհրդարանի կողմից ընտրվելուն մասնակցելուց»:
     
Մարուքյանը խնդրեց պարզաբանում տրամադրել և ԲԴԽ-ից պարզաբանում պահանջել՝ նման բան կա՞, թե՞ ոչ:
 
Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի թափուր տեղերը լրացնելու հարցով ԲԴԽ նախագահն իրեն նամակ է գրել.«Նամակում հայտնում են, որ թեկնածուները նիստի վերաբերյալ տեղեկացվել են հեռախոսազանգով, ինչը, հավանաբար, պատշաճ չեն համարել և չեն հասցրել պատրաստվել: Մյուս կողմից նամակում նշվում է, որ ԱԺ լիագումար նիստում իրենց տեսլականը ներկայացնելիս թեկնածուները պիտի խոսեն դատական իշխանության հեռանկարների և համակարգի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ, սակայն, հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակը և ծառացած ավելի հրատապ լուծումներ պահանջող հարցերի շրջանակը, իրատեսական չեն համարել դատական իշխանությանը հուզող հիմնախնդիրների շուրջ կառուցողական քննարկում կազմակերպելը»,-ասաց Միրզոյանը՝ նշելով, որ ԲԴԽ նախագահն իր և թեկնածուների անունից խնդրել է հարցը հետաձգել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր