Տեսանյութ.Իրանական հրթիռների հարվածներից հետո Իսրայելի Դիմոնա քաղաքում մեծ հրդեհներ են բռնկվել          Իշխանությունների որոշումը արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է       Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը    

10 դեկ 2020 13:25

Ընդհանուր զորահավաքը կփոխարինվի մասնակի զորահավաքով. կառավարության նոր որոշումը

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 10-ի նիստում որոշում ընդունեց, որով նախատեսվում է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 25-ը փուլային կարգով ապահովել զորահավաքային զորակոչի միջոցով զինված ուժերում եւ համապատասխան այլ պետական մարմիններում զորահավաքային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների մասնակի զորացրումը եւ ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմիններից ներգրաված տրանսպորտային միջոցների վերադարձն այդ մարմիններին:


Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունները ս.թ. նոյեմբերի 10-ից դադարեցվելու արդյունքում Կառավարության 27.09.2020թ. N 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ կիրառվող առանձին միջոցառումների իրականացումը մասնակի դադարեցնելու անհրաժեշտությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր