Դատարանում վարույթ է սկսվել նախկին ոստիկանապետ Օսիպյանի գույքի բռնագանձման պահանջով          Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջաններում       Դիլիջանում պարեկներն Էկոպարեկային ծառայության տեղամասի պետին զրկել են վարելու իրավունքից    

12 դեկ 2020 16:58

Դիակների փոխանակման գործընթացի շրջանակում ադրբեջանական համարանիշներով «Ուրալ»-ները Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ են եղել

Գորիսում երեկ ադրբեջանական համարանիշներով «Ուրալ» մեքենաները Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ են եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը` նշելով, որ դիակների դուրսբերման նպատակով մեքենաները Գորիս քաղաքով դեպի սահմանամերձ շրջաններ էին տեղափոխվում:

«Մեքենաները եղել են Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, դիակների փոխանակման գործընթացի շրջանակում: Մենք մեր դիերին ենք վերադարձրել, նրանք էլ իրենց դիերն էին դուրս բերում»,-ասաց քաղաքապետը:
Նշենք, որ երեկ համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որում ադրբեջանական համարներով  «Ուրալ»-ները երթեւեկում էին Գորիսում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր