Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

16 դեկ 2020 17:45

Էրդողանն ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները Թուրքիայի «ինքնիշխան իրավունքների նկատմամբ հարձակում» է որակել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանումը որակել է Թուրքիայի ինքնիշխան իրավունքների վրա հարձակում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այդ որոշումը հարձակում է մեր երկրի ինքնիշխան իրավունքների վրա։ Նրանց իրական նպատակը պաշտպանական արդյունաբերության ոլորտում մեզ կախյալ դարձնելն է։ Միացյալ Նահանգները չի կատարել ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մեր պայմանները, և նրանք պատժամիջոցներ են կիրառել, քանի որ մենք մեր պահանջները բավարարել ենք ուրիշների օգնությամբ։ Մենք երկու անգամ ավելի շատ կաշխատենք, որպեսզի մեր պաշտպանական արդյունաբերությունն ավելի անկախ դարձնենք», -  հեռուստաեթերի ժամանակ հայտարարել է նա։

Էրդողանը նաև ներկայացրել է թուրքական «Ասելսան» և «Ռոկետսան» կոնցեռնների կողմից մշակված Hisar A+ հակաօդային պաշտպանության համակարգի ցուցադրական հոլովակը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմայիլ Դեմիրի և երեք այլ անձանց դեմ։ Ինչպես հայտարարել Է պետքարտուղար Մայք Պոմպեոն, այդ որոշումը կապված է Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնման հետ:

Ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել է 2019թ.-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգեր՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չի պահել, և վերջինս շարունակել է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր