Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

17 դեկ 2020 16:36

Տեսանյութ.Փաշինյանը սպառնացել է Հայաստանից 102-րդ ռազմաբազայի դուսրբերմամբ,մեր բոլորի անունից խզել է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները

«Վետո» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ կապով մանրամասներ է ներկայացրել դեկտեմբերի 12-ի երեկոյան և գիշերվա իրադարձություններից:

Նրա խոսքով, այդ օրը ժամը 5-ին Արայիկ Հարությույանը զանգահարել է Նիկոլ Փաշինյանին և ասել, որ Ադրբեջանն, անտեսելով ձեռք բերված պայմանավորվածությունները, երեք գյուղերի ուղղությամբ առաջ է գալիս, իսկ Փաշինյանն ասել է, որ ինքը կապ չունի Արցախի և Հադրութի հետ՝ խորհուրդ տալով դիմել խաղաղապահներին:

Բայց քիչ հետո, ըստ Մալյանի, Փաշինյանը զանգել է Արայիկ Հարությունյանին և խորհուրդ տվել ցույց կազմակերպել ՌԴ խաղաղապահների տեղակայման գրասենյակի մոտ:

«Վետո»-ի ղեկավարի հավստիացմամբ, այդ խոսակցության ժամանակ նա հայհոյել է ՌԴ ղեկավարությանը, որը գաղտնալսվել է ու հայտնվել ՌԴ խաղաղապահների մոտ:

Մալյանի խոսքով, Արայիկ Հարությունյանը չի գնացել այդ քայլին, և այն կազմակերպել է ԱՄՆ-ում բնակվող Արսեն Խառատյանը՝ Արցախի սորոսական ներկայացուցիչների միջոցով:

Ըստ Մալյանի, երեկոյան ՌԴ-ից զանգահարել են Նիկոլ Փաշինյանին և կոշտ պարզաբանում  պահանջել, որին ի պատասխան Փաշինյանը սպառնացել է Հայաստանից 102-րդ ռազմաբազայի դուսրբերմամբ: Փաշինյանը նաև հայտնել է, որ հրավիրելու է ՔՊ նիստ և ուղիղ եթերով հայտարարելու է, որ Հայաստանը դուրս է գալիս ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններից և ԵԱՏՄ կազմից, ինչի համար էլ Հանրային հեռուստատեսության շարժակազմը հրավիրվել է կառավարության շենք:

Նարեկ Մալյանի ներկայացմամբ, Նիկոլ Փաշինյանը ծայրահեղ նյարդային վիճակում հրամայել է ոստիկանության համակարգը բերել է թիվ 1 վիճակի և իր մոտ է հրավիրել ԱԱԾ պետին և Ոստիկանության պետին, որոնց հետ խոսակցությունը գնացել է փոխադարձ հայհոյանքներով: Նիկոլ Փաշինյանը վերջիններիս հանձնարարել է դուրս գալ ժողովրդի դեմ, եթե իր հայտարարությունից հետո ընդվզում սկսվի:

«ԱԱԾ պետը չի համաձայնել և հեռացել է հանդիպման վայրից, որից հետո Փաշինյանը ոստիկանապետին փորձել է համոզել, որ նա աշխատի ոչ միայն ժողովրդի, այլև ԱԱԾ-ի դեմ, ինչը նույնպես մերժվել է»,- նշեց Մալյանը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր