Պետք չէ «հարձակումներ գործել Փաշինյանի վրա».Քոչարյանի ու Սարգսյանի դեմ քեն պահած Ալիևը ոխը թափում է Փաշինյանի գլխին

«Մեր քաղաքները՝ Ջեբրայիլը, Աղդամը, Ֆիզուլին և այլն, ոչնչացնում էր ոչ թե Փաշինյանի բանակը։ Նա դրա վերաբերյալ ցուցում չէր տալիս։ Նախ, այնտեղ այլևս ոչնչացնելու բան չկար։ Այդ ամենն արվում էր Քոչարյանի ու Սարգսյանի ռեժիմի կողմից՝ ԱՊՀ մեր նախկին այսպես կոչված գործընկերների կողմից, մարդկանց, ովքեր մասնակցել են մեր նիստերին, որոնք ինձ հետ տարիներ շարունակ բանակցել են։ Մենք գիտեինք, որ այդ մարդկանց ձեռքերն ադրբեջանցի ժողովրդի արյան մեջ են, բայց երբ մենք եկանք այդ տարածքներ, տեսանք այն սարսափն ու ողբերգականությունը, որը նրանք արել էին»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահին, իհարկե, ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի գոյությունը ՀՀ ղեկավարի աթոռին։ Բացի այդ՝ Ալիևն իր ամենապայծառ երազներում էլ անգամ չէր կարող պատկերացնել, որ կարող է ՀՀ ղեկավարին անպատվել բացեիբաց ու մնալ անպատիժ։
Ադրբեջանին մեծագույն վնաս հասցրած՝ ՀՀ երկու նախագահների դեմ քեն պահած Ալիևը, որը նույնիսկ չէր համարձակվում նրանց հասցեին որևէ վիրավորական արտահայտություն անել, իր ամբողջ ոխը թափում է Փաշինյանի գլխին։