Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

19 դեկ 2020 13:01

ԵՄ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ գործընկերության նոր համաձայնագիր կնքել, այդ թվում՝ գազի գնումների շուրջ

Եվրամիությունը ցանկանում է Ադրբեջանի հետ գործընկերության նոր համաձայնագիր կնքել, այդ թվում՝ գազի գնումների շուրջ, ինչպես նաեւ մասնակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ուրբաթ ԵՄ-Ադրբեջան Գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:


«ԵՄ-ն ցանկանում է Ադրբեջանի հետ կնքել համագործակցության նոր հավակնոտ եւ համապարփակ համաձայնագիր՝ հիմնված ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները պահպանելու վրա: Սա կնպաստի ադրբեջանական տնտեսության դիվերսիֆիկացմանը եւ մեր առեւտրային հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ կնպաստի ամենալայն ձեւաչափով մեր գործընկերության զարգացմանը,- հայտարարել է Բորելը: - ԵՄ-ն պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ սերտ փոխգործակցությամբ աջակցելու եւ ձեւավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորում»:


Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարգելին իր հերթին շեշտել է Եվրամիության շահագրգռվածությունը Ադրբեջանի հետ գազային համագործակցության զարգացմամբ: Նա հերթական անգամ հիշեցրել է, որ Բրյուսելն ակնկալում է Ադրբեջանից Գազային հարավային միջանցքով գազի առաջին մատակարարումները ստանալ մինչեւ ընթացիկ տարեվերջ, եւ նշել է, որ Բրյուսելն ուսումնասիրում է այս գազափոխադրման նախագիծը դեպի Արեւմտյան Բալկաններ երկարացնելու հնարավորությունը:


Ամփոփիչ հայտարարության համաձայն՝ հանդիպման մասնակիցները նաեւ քննարկել են Ադրբեջանում բարեփոխումների գործընթացը եւ այս երկրում մարդու իրավունքների պահպանման հարցերը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր