Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

19 դեկ 2020 14:12

Ու էսօր առանց գետինը մտնելու սևազգեստ մայրերի վրա մա՞րդ ես ուղարկում,ընտանիքովդ ես ապրելու էդ փոսերում

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը Եռաբլուր ոտք դնելու որևէ իրավունք չունի։

«Տականք Նիկոլը Եռաբլուր գալու իրավունք չունի։ Բայց զինվորական համազգեստով մեկը մոտեցավ Շուշիում զոհված տղայի մորն ու ասաց, որ նա իրավունք չունի երթն արգելելու։ Կամ այդ տականք զինծառայողն իրավունք ունի՞ Եռաբլուր գալու, երբ մի կողմում զինվոր են հուղարկավորում, մյուս կողմում ինքը զոհվածի մորն է վարկաբեկում։ Հենց էդ մարդը այստեղ մուտք գործելու իրավունք չուներ, թող իր կնոջն ու ընտանիքն էլ տա Նիկոլին, պրծնի»,- նշեց նա։

Շուշիում 1992 թվականին զոհված տղաներից մեկի մայրն էլ նշեց, որ իր միակ որդին զոհվել է հող ազատագրելիս, իսկ այսօր իրեն գալիս և ամոթանք են տալիս, որ դեմ է կանգնում Շուշին թուրքին հանձնածին։

Մարգարիտա Խաչատրյանն էլ հավելեց, որ երեխաներին մսաղաց մտցրած երկրի ղեկավարն իրավունք չունի Եռաբլուր գնալու և խոնարհվելու զոհերի շիրիմներին։

«Ո՞նց եք պատրեկացնում, որ բանակում չծառայած դասալիքը գա բանակում ծառայած զինվորի շիրիմին ու ասի՝ խոնարհվում եմ։ Ինքն արդեն Ալիևի կոշիկը լիզել է, ի՞նչ իրավունք ունի Ջաբրայիլում զոհվածների հուշաքարին մոտենալու ու խոնարհվելու։Երեխեքին տվել ես մսաղաց,  եթե պիտի հայրենիքը դավաճանեիր, եթե պիտի Ղարաբաղը տայիր, թող հոկտեմբերի 1-2-ին տայիր, էսքան զոհ չունենայինք։ Ու էսօր առանց գետինը մտնելու սևազգեստ մայրերի վրա մա՞րդ ես ուղարկում»,- նշեց նա։

Մեկ այլ քաղաքացի էլ վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանի աչքերը հայուհիներն են հանելու.

«Դու նույնիսկ արժանի չես, որ հայ տղամարդու բազուկը քո վրա բարձրանա, Նիկոլ, հող հանձնող խլուրդ։ Եկար, մեր հողերը հանձնեցիր, ընտանիքովդ փոսերում ես մնալու։ Դու մեր զինվորական դատաստանից հետո ընտանիքովդ ես ապրելու էդ փոսերում, որ էսօր Սյունիքում ես փոս փորում, անաստված սրիկա, թուրքի վիժվածք, սրիկա։ Չես մտնելու Եռաբլուր, միայն մեր դիակների վրայով ես մտնելու, թույլ չենք տա, որ դու պղծես մեր տղերքի հիշատակը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր