Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր          Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

19 դեկ 2020 17:35

Գյուղի ներքեւի հատվածի 12 տները մնում են հայկական սահմանում. Շուռնուխի համայնքապետ

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում այսօր կիրականացվեն սահմանների ճշգրտման աշխատանքներ: Համայնքի այն տները, որոնք տարածված խոսակցությունների համաձայն, անցնելու էին հակառակորդի տիրապետության տակ, այսօրվա թարմ տվյալներով, մնալու են գյուղի սահմնների մեջ: Այս մասին այսօր Շուռնուխում գտնվող ՀԺ-ի թղթակցին հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը:

«Քիչ առաջ այստեղ էին գտնվում ռուս սահմանապահներն ու մեր սահմանապահ զորքերը, այս պահի դրությամբ իրենց ունեցած ու ինձ հայտնած տեղեկություններով, գյուղի ներքեւի հատվածի 12 տները մնում են հայկական սահմանում, սահմանային իրենց աշխատանքները կատարվելու են գյուղի սահմանից դուրս, հիմա աշխատանքներ են որոշակի տարվում, վերջնականը կիմանանք ավելի ուշ»,-ասաց Շուռնուխի վարչական ղեկավարը:

Դիտարկմանը, որ մինչ այս պահը շրջանառվող տեղեկություններով գյուղի այդ հատվածը անցնելու էր թշնամուն, ասաց.

«Այնպես չի, որ հիմա ես ամբողջովին վստահ եմ, բայց ինձ նոր այդպես են ասել, երբ կգան, կկանգնեն խաղաղապահներն ու սահմանապահները, իսկ ադրբեջանցիները կտեղակայվեն մեր սահմանապահների տեղակայվելուց հետո միայն»:

Սահմանների ճշգրտումը նախատեսված է այսօր, թե կոնկրետ որ ժամին, հայտնի չէ: Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ տեղակայված են ՀՀ սահմնապահ զորքերը, իսկ Շուռնուխում գյուղի պաշտպանակն ջոկատն է ապահովում անվտանգությունը, դիտարկում թշնամու հնարավոր տեղաշարժը: Իրավիճակից ելնելով, համայնքի ղեկավարը նախօրեին խորհուրդ է տվել կանանց ու երեխաներին դուրս գալ գյուղից՝  մինչեւ հստակություն կմտցվի:

«Այս պահին էլ գյուղում մեր ինքնապաշտպանական ջոկատն է, այլ տեղերից էլ են եկել մեր մարտական ընկերները, ովքեր պատրաստ են որոշակի գործողությունների դիմել»,-եզրափակեց գյուղապետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր