Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 դեկ 2020 19:07

Ղարաբաղը ցույց տվեց՝ ինչպես են անօդաչու սարքերն աշխատում.ՌԴ-ն սպառազինության զարգացման նոր ծրագիրը կազմելիս հաշվի կառնի ԼՂ-ում իրականացված մարտական գործողությունների փորձը

Ղարաբաղյան հակամարտությունը ցույց տվեց՝ որքան լայնորեն են կիրառվում անօդաչու սարքերը, իսկ Սիրիայի մարտական գործողությունների ժամանակ ցուցադրվեցին ռուսական բարձր ճշգրտություն ունեցող հրթիռների առավելությունները։
Ռուսաստանի կառավարությունը սպառազինության զարգացման նոր ծրագիրը կազմելիս հաշվի կառնի Սիրիայում ու Ղարաբաղում իրականացված մարտական գործողությունների փորձը։ ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։

Մինչև 2033 թվականը նախատեսված ծրագրում, Բորիսովի խոսքով, հաշվի է առնվելու մասնավորապես անօդաչու սարքերի կիրառման փորձը։

«Տեսեք՝ անօդաչու սարքերի կիրառմամբ որքան է փոխվել զինված հակամարտությունների բնույթը։ Սա արդեն կայուն միտում է։ Սկզբում դրանք հետախուզական սարքեր էին, այսօր արդեն` նաև հարվածային։ Ղարաբաղը ցույց տվեց՝ ինչպես են դրանք աշխատում», -նշել է Բորիսովը։

Բացի այդ, հաշվի է առնվելու Սիրիայում բարձր ճշգրտություն ունեցող զենքի գործածման փորձը, խոսքն այդ թվում նաև «Կալիբր», X-101 և այլ համակարգերի մասին է։ Փոխվարչապետն ավելացրել է, որ ուղղորդված էներգիայի զենքն արդեն ֆանտաստիկա չէ, այլ իրականություն։

Սպառազինության ներկայիս՝ 2018-27 թվականների ծրագրի ծավալը կազմում է մոտ 20 տրիլիոն ռուբլի։ 2020 թվականի հուլիսին Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն առաջարկել է ծրագիրն առաջիկա երեք տարվա համար կրճատել 5%-ով կորոնավիրուսի հետ կապված տնտեսական դժվարությունների պատճառով։ Սեպտեմբերին ՌԴ կառավարությունը հավանություն է տվել այդ առաջարկին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր