Արմավիրի մարզում «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է          Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է       Գեղարքունիքի մարզում ավտոտեխսպասարկման կետերից մեկում ավտոմեքենա է այրվել    

22 դեկ 2020 14:17

Այ այսպես թուրքի GPS-ով մետր առ մետր հանձնվում է Հայաստանը.Սյունիքում ևս մեկ համայնք հանձվում է թշնամուն

Ես սյունեցի եմ, եւ հիմա իմ գլուխն եմ խոնարհում հպարտ սյունեցիների առջեւ, ովքեր թույլ չտվեցին, որ հայրենիքը հանձնածը մտնի Սյունիք։ Նա թաքնվեց իր դավաճանի դիմակի հետեւում, մտավ ընդամնեը մեկ գյուղ, գյուղի հետեւով մտավ Սիսիան, որտեղ հոգեւոր Հայրը՝ Տեր Պարգեւը նրան ձեռք չմեկնեց  եւ ասաց՝ սպասիր Աստծո դատաստանին։ Այս մասին այսօր՝ դեկտմեբերի 22-ին, «Հայրենիքի փրկության շարժման» կողմից հայտարարված գործադուլի եւ դասադուլի ժամանակ Հանրապետության հրապարակում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ 


«Սյունեցիներ դուք ապացուցեցիք, որ առաջինը դասում եք հայրենքիը, որ ձեզ համար մեկ սրբություն կա, որը հայրենիքն է։ Նիկոլ  Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն դավաճան, պոպուլիստ, ու մանիպուլյատորներ են, այլեւ տգետներ են։ Նիկոլի տգետներից մեկը Նիկոլին հուշել է իր կարծքիով փրկօղակ։ Երկու օր է՝ Նիկոլն իր ֆեյսբուքյան էջում տարածում է 1995-ին ընդունված եւ 2010թ․-ին փոփոխված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագիծը եւ ասում է, որ բոլորը մեղավոր են, բացի իրենից»,- նշեց Զոհրաբյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր