Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

24 դեկ 2020 10:37

ՀՀ անվտանգության ապահովման համար Գյումրիի ռուսական ռազմաբազան բավարար չէ, այն նախատեսված է Թուրքիայի զսպման հա­մար...«168 ժամ»

«Ներկայումս ՀՀ անվտանգության ապահովման համար միայն Գյումրիի ռուսական ռազմաբազան բավարար չէ, քանի որ այն նախատեսված է, ամեն դեպքում, Թուրքիայի զսպման հա­մար, սակայն ներկայիս իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել զսպել ոչ միայն թուրքե­րին, այլև ադրբեջանցիների»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ՌԴ ԱՊՀ ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Սյունիքում ռուսական երկրորդ բազա ստեղծելու առաջարկին, որով հանդես է եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար էդմոն Մարուքյանը:

Ըստ նրա՝ Սյունիքից հնարավոր է Տ 300-ով տարածքների պաշտ­պանություն այդ ուղղության վրա, իսկ Գյումրիից դա հնարավոր չէ տեխնիկապես, այն դեպքում, երբ հուսալի պաշտպանություն միայն այդ հատվածից կարող է արվել: «Կարծում եմ՝ նպատա­կահարմար է երկրորդ բազայի ձևավորումը Սյունիքի մարզում»,- նման համոզմունք է հայտնել վերլուծաբանը:

Նրա խոսքով՝ այդ բազան պետք է հագեցած լինի ՀՕՊ համակարգերով: «Ցանկալի է, որ այն­տեղ տեղակայվի ռուսական Տ-400 համակարգ, դա հիանալի կլիներ, պետք է լինեն այդ բազա­յում նաև զորքային ՀՕՊ-եր, օրինակ՝ Պանցիր ՍՄ զենիթահրթիռային հրանոթային համալիր­ներ, սա ավելի ժամանակակից է, քան Պանցիր Ս1-ը: ՀՕՊ համակարգերը պետք է հուսալի լի­նեն, սա հաստատ է: Սրանք նախատեսված են հեռահար ՀՕՊ համակարգերի անվտանգության համար: Բացի դրանից, պետք է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ լինեն: Իսկ թվաքանակը պետք է լինի մոտավորապես նույնը, ինչ Գյումրիի բազայի դեպքում է: Նպատակահարմար է ավելացնել նաև ռուսական ավիացիան, ցանկալի է, որ լինեն այնպիսի ինքնաթիռներ, որոնք ու­նեն առավելություն Ադրբեջանի տեխնիկայի նկատմամբ, ինչպիսիք են բազմաթիրախ ՍՈՒ-35 և ՍՈՒ-34 կործանիչները: Եթե այս համակարգերն էլ հայտնվեն բազայի հետ, կարելի է խոսել այն մասին, որ ՀՀ տարածքի հուսալի պաշտպանություն կա ագրեսորից, քանի որ Ադրբեջանին ներ­կայումս այլ կերպ չես անվանի: Սա պետություն է, որը փորձում է սահմանի դեմարկացիայի մի­ջոցով գրավել Հայաստանի տարածքներից, որպեսզի դա տեղի չունենա, նպատակահարմար է երկրորդ բազան»,- ասել է Եվսեևը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր