ՌԴ զինված ուժերն ունակ են չեզոքացնել պետության անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգ. ուժեղացրել են հետախուզական և հակաօդային պաշտպանության համակարգը սահմանամերձ շրջաններում

Նա նշել է, որ ծավալվել է ՀՕՊ համակարգը, առաջին հերթին ուժեղացվել է Ռուսաստանի Դաշնության սահմանամերձ շրջաններում օդային տարածքի հետախուզական համակարգը:
Նրա խոսքով՝ բարձրացվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կրակային հնարավորությունները, այդ թվում՝ թեւավոր հրթիռների դեմ:
Գերասիմովը հայտնել է, որ շուրջ 1700 զրահատանկային, հրթիռահրետանային և այլ զինատեսակներ են մատակարարվել ռազմական շրջանների զորքերին:
«Օվկիանոսային և ծովային տարածքներից Ռուսաստանի Դաշնության անվտանգությունն ապահովելու համար նավերի շինարարություն է ընթանում, և բարելավվում է ռազմածովային տեղակայման համակարգը», — ասել է Գերասիմովը:
Նա հայտնել է, որ հաջորդ տարի ՌԴ Պաշտպանության նախարարությունը կշարունակի աշխատել իրավիճակը կայունացնելու համար գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն ունակ են չեզոքացնել պետության անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգ և երաշխավորել Ռուսաստանի ու նրա դաշնակիցների ազգային շահերի պաշտպանությունը», — ասել է Գերասիմովը: