Տեսանյութ.Ինչպես են Սարդարապատում կաթողիկոսը և եկեղեցականները հաղթահարում ոստիկանական պատնեշը          Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապօրինի գործողություններից       Վթարային աշխատանքներով պայմանավորված 24 ժամ ջուր չի լինելու հետևյալ հասցեներ    

25 դեկ 2020 10:56

Իրանը մտավախություն ունի, որ Թրամփը հեռանալուց առաջ կհրթիռակոծի, ուժեղացրել է միջուկային օբյեկտների հակաօդային պաշտպանությունը

ԱՄՆ նախագահ Թրամփը ասել է, որ պատասխանատվության կենթարկի Իրանին, եթե սպանվի անգամ մեկ ամերիկացի։ Թրամփը կտրուկ նախազգուշացրել է Իրանին այս շաբաթվա սկզբին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հրթիռային հարձակումներից հետո: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Կիրակի օրը 21 հրթիռների կիրառմամբ հարձակումը, որի արդյունքում զոհվել է առնվազն մեկ իրաքցի խաղաղ բնակիչ և վնասվել դեսպանատան մասնաշենքը, Իրաքի մայրաքաղաքի Կանաչ գոտու վրա վերջին տասնամյակում ամենամեծ նման հարձակումն էր: Ենթադրվում է, որ այն կապ ունի ունի Իրանի հետ:

«Կիրակի օրը Բաղդադում մեր դեսպանությունը խոցվեց մի քանի հրթիռներից: Երեք հրթիռ չկարողացավ կրակել: Գուշակեք, թե որտեղից են նրանք` Իրանից: Այժմ մեզ են հասնում Իրաքում ամերիկացիների դեմ նոր հարձակումների մասին խոսակցություններ», - գրել է Թրամփը Twitter- ում՝ զգուշացնելով, որ եթե գոնե մեկ ամերիկացի զոհվի, ինքը պատասխանատվության կենթարկի Իրանին:
 
Իրանը ուժեղացրել է իր միջուկային օբյեկտների հակաօդային պաշտպանության համակարգերը՝ մտավախություն ունենալով, որ ԱՄՆ-ը հրթիռային հարվածներ կհասցնի Սպիտակ տնից Դոնալդ Թրամփի հեռանալուց առաջ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հինգշաբթի նման տեղեկություն էր տարածել Քուվեյթի «Ալ Քաբաս» թերթը ՝ վկայակոչելով իսլամական հանրապետության լավատեղյակ աղբյուրները:

«Իրանը որպես կանխարգելիչ միջոց ուժեղացնում է հակաօդային պաշտպանությունը իր միջուկային օբյեկտների մոտ՝ նախապատրաստվելով անսպասելի ռազմական իրադարձությունների, որոնք կարող են տեղի ունենալ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին և մինչև նախագահ Թրամփի հեռանալը»,-նշում է թերթը: Հրապարակման մեջ ասվում է, որ օբյեկտների պաշտպանության համար պատասխանատու են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հակաօդային համակարգերը և ռադարային սարքավորումները:

«Հնարավոր հրթիռային հարվածը հետ մղելու համար նրանք օգտագործել են առկա հակաօդային ողջ ներուժը: Հավանական հարվածներն ուղղված են լինելու իրանական միջուկային ծրագրի համար կենսական նշանակություն ունեցող այդ օբյեկտներում ուրանի հարստացման գործընթացը խափանելու նպատակով»,-շեշտում են աղբյուրները: Աղբյուրները պնդում են, որ Ֆորդոի միջուկային օբյեկտի մոտակայքում տեղակայված են հեռահար Bavar-373 զենիթահրթիռային և Kub հակաօդային պաշտպանության համակարգերը:

Բացի այդ, թերթի աղբյուրները հաստատել են այն տեղեկատվությունը, համաձայն որի հակաօդային պաշտպանության համակարգերը ուժեղացվել են նաև Նաթանզում (Սպահանի նահանգ), որտեղ գտնվում է ուրանի հարստացման գործարանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր