Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

25 դեկ 2020 15:29

Չինաստանի աճող հզորությունը կարող է աշխարհը ներքաշել սառը պատերազմի մեջ՝ ներքաշելով Ռուսաստանին

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Ղեյտը հայտարարել է, որ աշխարհը կարող է նոր սառը պատերազմի մեջ հայտնվել Չինաստանի աճող հզորության պատճառով, որին, հնարավոր է, հաջողվի իր կողմը ներքաշել Ռուսաստանին:


«Չինաստանի աճող հզորությունը կարող է աշխարհը ներքաշել սառը պատերազմի մեջ, որը պարտադիր չէ, որ լինի ԱՄՆ-ԽՍՀՄ-ի պես: Եվ Պեկինին, հնարավոր է, հաջողվի Ռուսաստանին իր կողմը ներքաշել, որպեսզի կոալիցիա կազմի ԱՄՆ-ի գլխավորած Արևմուտքի դեմ»,-ասել է ԱՊԼ գլխավոր քարտուղարը՝ շեշտելով, որ կիբերպատերազմները և արհեստական ինտելեկտի հիման վրա ստեղծված ինքնանշանառման զենքերը նոր ու աննախադեպ մարտահրավերներ են հասարակության անվտանգությանը, հատկապես այն պատճառով, որ դրանք դեռ հեռու են նորմատիվ իրավական բազաներից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր