Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

25 դեկ 2020 16:14

Մի սարսափելի փաստ ևս ի լուր աշխարհի՝ Շուշիի մշակույթի տանը հրթիռակոծումից հետո անհետ կորել է Ամասիայի միլպետը

«ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում ոստիկաններին ուղղված գրառում է կատարել: Գրառման մեջ Մալյանը նշել է՝ հոկտեմբերի 3-ին Շուշիի մշակույթի տունը ռմբակոծվեց իսրայելական Lora հրթիռով. զոհվեց 22 ոստիկան, որոնց մասին մինչ օրս իշխանությունը լռում է: Գրառումը՝ ստորև.

«Հարգելի ոստիկաններ այս գրառումը հատուկ ձեզ համար է:

Հոկտեմբերի 3-ին Շուշիի մշակույթի տունը ռմբակոծվեց իսրայելական Lora հրթիռով:

Մշակույթի տանը այդ պահին գտնվում էին հարյուրավոր ձեր ծառայակից ընկերներ Տավուշի, Լոռու և Շիրակի ռեգիոնալ վարչությունից: Այդ ոստիկանները հիմնականում «թաղայիններ» էին ու անչափահասների տեսուչներ: Նրանք զորքերից չէին, բայց նրանց ավտոբուսներով խաբելով կամավորական աշխատանքների անվան տակ քշել էին Շուշի, որտեղից էլ առանց որևէ նախապատրաստության պատրաստվում էին ուղարկել առաջնագիծ:

Հրթիռի հարվածից տեղում զոհվեցին 21 ոստիկաններ ևս մեկը՝ Թովմասյան Հակոբը հետո մահացավ հիվանդանոցում, հարյուրավոր ոստիկաններ վիրավորվեցին ու դարձան հաշմանդամ: Զոհերի թաղումներից ամիսներ անց իշխանությունը հրաժարվում էր զոհված ոստիկանների անունները հրապարակել և գրանցել որպես մարտական զոհ, որպեսզի խուսափեն զոհերի ընտանիքներին փոխհատուցում տալուց: Դա այն իշխանությունն է, որին ոստիկաններից ոմանք այսօր փողոցում «պաշտպանում» են:

Զոհվածների մեջ է Տավուշի ռեգիոնալ վարչությունից Վահե Ղազարյան անունով ոստիկանը, ով ոստիկանության պետ Վահե Ղազարյանի ազգականն է:

Մի սարսափելի փաստ ևս ի լուր աշխարհի հայտնեմ: Շուշիի մշակույթի տանը հրթիռակոծումից հետո անհետ կորել է Ամասիայի միլպետը՝ Արմեն Ղազարյանը: Նա ուղղակի անհետացել է և որոնումները անարդյունք էին:

22 զոհ, 1 անհետ կորած, հարյուրավոր վիրավորներ ու այդ ամենը իշխանությունը ամիսներ շարունակ թաքցրել է արծրունասյունեական հաղթելու ենք քարոզի տակ:

Եվ սա միայն մեկ դրվագով, պատերազմի ընթացքում զոհված ոստիկանները հարյուրներով են ու բոլորին այսպես տարել կոտորել են, որովհետև դավաճանը ատում է ոստիկաններին:

Սա է իրականությունը, ինքներդ որոշեք շարունակե՞լ պաշտպանել ձեր ծառայակից եղբայրներին կոտորելու տարած ու դա հանրությունից թաքցրած դավաճանին, թե ոչ:

Ի դեպ որևէ ոստիկան չարժանացավ Եռաբլուրում թաղվելու»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր