Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

26 դեկ 2020 13:52

Ապակիներին կպնեինք, կտրաքեր...բա սահմանին կանգնած զինվորները ո՞նց են դիմանալու

Անցած գիշեր Հայաստանի ամենացուրտ բնակավայրերը եղել են Աշոցքը, Սիսիանը, Վարդենիսը, Ծաղկահովիտը , Տաշիրը և Ապարանը։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա Facebook–ի իր էջում գրել է, որ Աշոցքում -25 աստիճան է գրանցվել, Սիսիանում ու Վարդենիսում` -22, Ծաղկահովիտում , Տաշիրում և Ապարանում` -20–ից -21։

Սուրենյանի գրառմանը հաջորդել են օգտատերերի մեկնաբանությունները։
«Բա Շիրակը։ Լվացքը լարին չհասցրած` արդեն սառած էր»,– գրել է մեկը։

«Ապակիներին կպնեինք, կտրաքեր։ Շատ ցուրտ գիշեր էր»,– ավելացրել է երկրորդը։

Շատերին մտահոգել է հատկապես սահմանին կանգնած զինվորների վիճակը` ո՞նց են դիմանալու ցրտին...

ՀՀ ԱԻՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, բայց օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը նվազելու է 5-6 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր