Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

28 դեկ 2020 10:55

Հայաստանի հետ նոր պատերազմն անխուսափելի է.Այս անգամ պատերազմը կընթանա Հայաստանի տարածքում. ադրբեջանցի իրավապաշտպան

Ադրբեջանցի իրավապաշտպան, Ադրբեջանում Ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմադ Շահիդովն իր թվիթերյան էջում հայտնել է, որ Հայաստանի հետ նոր պատերազմն անխուսափելի է:

«Հայաստանի հետ նոր պատերազմն արդեն անխուսափելի է։ Այս անգամ պատերազմը կընթանա Հայաստանի տարածքում։ Ադրբեջանն իր համար պարտավոր է ստեղծել 20-30 կիլոմետրանոց անվտանգության գոտի, որը կարող է լինել միայն Հայաստանի տարածքում»,– գրել է ադրբեջանցի «իրավապաշտպանը»։

Արդեն նշել ենք, որ Ադրբեջանը նոր սպառազինություն է գնում ոչ միայն իր դաշնակիցներից, այլև ՌԴ–ից։ Նա նաև մոտ 500 մլն դոլարով ավելացրել է 2021 թ. բյուջեի ռազմական ծախսերը։

Իսկ դրան զուգահեռ ՀՀ իշխանությունները շարունակում են անատամ քաղաքականություն վարել անտանգության ոլորտում՝ վտանգելով արդեն ոչ միայն Արցախը, այլև ՀՀ այլ շրջաններ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր