Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 23-ի համար          Վերջ արեւին. Կառավարությունը դադարեցրել է արեւային կայանների սուբսիդավորման ծրագիրը․ «Ժողովուրդ»       ՔՊ-ում Փաշինյանի պլաններից անտեղյակ են. «Հրապարակ»    

28 դեկ 2020 12:27

Այժմ ահաբեկիչները ուղիղ վտանգ են ներկայացնում ՀՀ-ին, չունեն հատուկ տարբերանշան, որպեսզի նրանց տարբերել լինի

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է.

«Մեր երկիրը, իսկ ավելի կոնկրետ Սյունիքի մարզը նոր, ավելի վտանգավոր իրողության դեմ է կանգնած։

Բոլորը խոսում են սահմանների մասին, թուրքերի առատության մասին, բայց մոռանում մի շատ կարևոր և վտանգավոր իրողության մասին։

Հարավում Ադրբեջանը և Թուրքիան բազմաթիվ ահաբեկիչներ էին բերել, որոնց խոստացել էին լավ ու բարեկեցիկ կյանք՝ հաղթանակից հետո։ Այժմ այդ ահաբեկիչները ուղիղ վտանգ են ներկայացնում ՀՀ-ին, քանի որ մեր սահմանները բաց է, նույնիսկ կան ճանապարհներ, որոնք վերահսկվում են ադրբեջանցիների կողմից։

Ահաբեկիչները չունեն հատուկ տարբերանշան, որպեսզի նրանց տարբերել լինի, նրանք էլ սովորական հագ ու կապով են և կարող են ներթափանցել մեր երկիր, հատկապես Սյունիք․․․

Հետո չասեք, թե այդ վտանգի մասին չէինք մտածել, այդ ռիսկի մասին էլ չէին բարձրաձայնել մասնագետները․․․»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր