Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

28 դեկ 2020 15:47

Արդյոք անտառներում կան հայ զինծառայողներ և ադրբեջանական կողմից դրա համար են կրակոցներ լսվում

«ՊՆ-ն պետք է հստակ նշի, որ այդպիսի բան չկա: Չի բացառվում, որ այնտեղ Ադրբեջանը պարզապես սադրանքների դիմի»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Հադրութում նախօրեին ստեղծված իրավիճակին։ Նշենք, որ երեկվանից ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են, թե այնտեղ տեղի են ունեցել մարտական գործողություններ: Իրավապաշտպան, մարդու իրավունքների և ժողովրդավարության ադրբեջանական ինստիտուտի ղեկավար Ահմադ Շահիդովն էլ հայտարարել է, թե Հայաստանի հետ նոր պատերազմն արդեն անխուսափելի է։
Հարցին՝ արդյոք դրանք միայն պրովոկացիանե՞ր են, թե ադրբեջանական կողմը անտառներում թաքնված հայ զինվորներին զինվորներին հայտնաբերելու ուղղությամբ քայլե՞ր է անում՝ նկատի ունենալով, որ վերջերս 6 զինվոր եւ երկու քաղաքացիական անձ է հայտնաբերվել, որոնք ավելի քան երկու ամիս համարվում էին անհետ կորած, Բաբայանը նշեց.




«Եթե անտառներում մեր երեխաներից կան թաքնված, գուցե նրանց դեմ են գործողություններ կատարում և դա փորձում քողարկել որպես հայկական կողմի հարձակում։ Այս ամենը պետք է ճշտենք, բայց այն, որ Ադրբեջանը կրկին դիմում է սադրանքների և այս անգամ դա և հայկական կողմի, և Արցախի, և Ռուսաստանի դեմ է ուղղված, միանշանակ է»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Հարցին, արդյոք անտառներում կան հայ զինծառայողներ ու արդյոք ադրբեջանական կողմից դրա համար են կրակոցներ լսվում, նշեց, որ չի բացառվում, տեղեկությունը պետք է ճշտվի, որովհետև ի դեմս Ադրբեջանի, մենք իսկապես գործ ունենք ահաբեկչական երկրի հետ, որը չի թաքցնում իր էությունը։
«Ամեն ինչ պետք է արվի, որ երեխաները դուրս գան առաջին հերթին ռուսական խաղաղապահ ուժերի հետ միասին, այսինքն՝ նորմալ ձևով։ Այնպես չլինի, որ երեխաների կյանքը վտանգված լինի, առանց այդ էլ վտանգված է»,- ասաց Բաբայանը։
Կեսգիշերն անց ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում էին Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։ Պաշտոնական հայտարարության տարածած հաղորդագրության համաձայն, ՊԲ որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։ Այդուհանդերձ, հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել։
«Հադրութը գտնվում է իրենց լիակատար վերահսկողության տակ, դա նույնիսկ առաջնագիծ էլ չէ։ Հիմա այնտեղ ի՞նչ է կատարվում, պետք է ճշտվի, խաղաղապահ առաքելության կամ այլ ձևերով, տեսնենք ինչ է կատարվում, բայց, ընդհանուր առմամբ Արցախում հանգիստ է»։




Դավիթ Բաբայանը նշեց, որ Ադրբեջանը նման քայլերի դիմում է, որովհետև ունի հստակ երեք նպատակ ՝ ահաբեկել Արցախը, որ մարդիկ վախենան, հետ չգան, կամ ովքեր արդեն վերադարձել են լքեն Արցախը՝ սպասվող պատերազմի մասին տեղեկություններից վախենալով։


«Երկրորդը՝ հարվածում են ՌԴ վարկանիշին, երրորդը՝ փորձում են հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները խարխլել, որովհետև եթե խփում են Ռուսաստանին, փաստորեն, այդպես ուզում են ցույց տալ, իբր խաղաղապահները ի վիճակի չեն, կամ չեն ուզում հարցը կարգավորել։


Հարված է հասցվում հայ-ռուսական եղբայրական հարաբերություններին, սա պետք է շատ լավ հասկանանք, որ հակաքայլերը ճիշտ լինի»։
Բաբայանը նաև նշեց, որ մշտապես կապի մեջ են խաղաղապահ առաքելություն իրականացնողների հետ, իսկ արդյոք դիմել են նրանց


Հադրութում կրակոցների մասին տեղեկությունը պարզելու հարցին ի պատասխան՝ Բաբայանը նշեց.


«Ամեն ինչ արվելու է համապատասխան մարմինների կողմից,անհոգ եղեք»։
Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը լրատվամիջոցի հետ զրույցում նշեց, որ ինքն էլ է կայքերից կարդացել։ Հարցին՝ արդյոք հնարավոր է, որ ադրբեջանցիները Հադրութի անտառներում կրակոցներով փորձում են վախեցնել ու դուրս բերել թաքնվող հայ զինվորներին՝ նշեց. «Չի բացառվում նաև այդ տարբերակը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր