Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման    

04 հուն 2021 11:30

Տեսանյութ.Ադրբեջանցիներին ստիպել են տեսախցիկի առջեւ ներողություն խնդրել՝ անմար կրակի մոտ գարեջրի եւ արևածաղկի սերմերի համար

Սարատովի մարզի Վոլսկ քաղաքում ստիպել են ներողություն խնդրել երկու ադրբեջանցիների, որոնք գարեջուր են խմել եւ արևածաղկի սերմերի կեղևներով աղտոտոլ անմար կրակի տարածքը։ Այս մասին գրում է «Вольск.ру» պորտալը։


Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին, դրա մասին պատմել է Ռուսաստանի ՆԳՆ-ին կից «Վոլսկի» հասարակական խորհրդի անդամ Էլչին Ալլազովը: «Անցկացվել է կոշտ զրույց: Մենք բացատրել ենք, որ այդպես չի կարելի անել: Դա շատ ստոր արարք է», - հայտնել է նա։


Միջադեպի երկու մասնակիցներին հավաքել են տեսախցիկի առջեւ ներողություն խնդրելու համար։ Բացի այդ, նրանց տուգանել են։


Տեղի բնակչուհի Տատյանա Զիմինան հայտնել է, որ փորձել է վռնդել կարգազանցներին, սակայն նրանք անտեսել են իրեն եւ սպառնացել «ոմն ամենակարող քեռիով»: Իրենց ներողության մեջ ադրբեջանցիները չեն հստակեցրել, թե ում մասին է խոսքը, այդ մասին չի խոսել նաև Ալլազովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր