Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 հուն 2021 15:42

Բանակը զինվելու խնդիր չունի՝ Ռուսաստանը և Չինաստանը լիովին կզինեն մեզ, խնդիրն էն ա, որ մենք զենքերից կրակել չգիտենք

Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ կանխատեսեց, որ երկրում կարող է պարենամթերքի խնդիր լինել։


«Ես ասում եմ՝ ավելի ուշ հացի խնդիր կլինի երկրում։ Սոված վիճակ կլինի մարտ, ապրիլ, մայիս ամիսներին։ Լավ բան քիչ եմ տեսնում։ Լուրջ հողային կորուստներ ունենք, որոնք զգացնել կտան ցորենի, մսի, կաթի արտադրության մեջ», - ասաց նա։


Նրա խոսքով՝ ամեն հանձնված տարածքի և գյուղի հետ Հայաստանը ռեսուրսներ է կորցնում, որոնք կարող են հանգեցնել պարենային ճգնաժամի։


«Կենտրոնական բանկն ամեն օր հալեցնում է մեր պահուստները։ Միայն հոկտեմբերին 500 միլիոն դոլար փող ծախսեց, մսխվեց», - ասաց նա։


Բագրատյանի կարծիքով՝ առաջին քայլը երկրում պետք է լինի սահմանների մասին փաստաթուղթ ստորագրելը։ Պետք է հարկային ռեֆորմ անել, գյուղատնտեսական կոոպերատիվներ ստեղծել, բացել նոր ատոմակայան։


«Բանակը զինվելու խնդիր չունի՝ Ռուսաստանը և Չինաստանը լիովին կզինեն մեզ։ Խնդիրն էն ա, որ մենք զենքերից կրակել չգիտենք», - ասաց նա։

***
Ադրբեջանցիները պահանջում են Տիգրանաշենից դուրս գալ։ Տիգրանաշենը տալուց հետո Սյունիք այլևս չենք կարող գնալ։ 


«Արարատի մարզով պրծնում է Հայաստանի Հանրապետությունը։ Ոչ ոք ադրբեջանցիներին չի ասում, որ այնտեղ ապրում են բաքվեցիներ։ Այդ դեպքում Բաքվում մի թաղամաս առանձնացրեք այս հայերի համար։ Կամ եթե ուզում եք Քյարքին, վերևում Բայանդուրը, տվեք մեզ Արծվաշենը հարակից տարածքներով»,-ասաց Հրանտ Բագրատյանը` նշելով, որ ՀՀ վարչապետն ու նախագահը զբաղված են անգործությամբ. «Իրենց պահում են այնպես ոնց որ Ալիևի հարցը լինեն»,-ասաց Բագրատյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր