«Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, վիրավnրներ կան          Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխին       Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում    

05 հուն 2021 12:58

Որո՞նք են թոքերի քաղցկեղի ոչ ակնհայտ նշանները

Թեւատակերում ելուստները կամ ուռած հատվածները կարող են թոքերի քաղցկեղի ախտանիշ լինել: Այս կարծիքին են Cancer Research UK UK կազմակերպության մասնագետները:


Ինչպես հայտնում է Express-ը, նման ոչ ակնհայտ դրսեւորումները, հատկապես թեւատակերում կամ պարանոցին, կարող են ցույց տալ, որ հիվանդությունը ազդել է ավշային հանգույցների վրա: Սակայն ավշային հանգույցները կարող են մեծանալ նաեւ վարակիչ հիվանդությունների դեպքում, ուստի ինքնին այդպիսի աճը ոչինչ չի նշանակում:


Ըստ մասնագետների՝ թոքերի քաղցկեղի ավելի քիչ տարածված ախտանիշները ներառում են նաեւ մատների վերջութային ն ֆալանգների կոշտացումը, կուլ տալու դժվարությունը կամ կուլ տալիս ցավը, ինչպես նաեւ խռպոտությունը, պարանոցի կամ դեմքի այտուցը եւ կրծքավանդակի ու ուսերի մշտական ցավերը։


Թոքերի քաղցկեղի մասին կարող են վկայել նաեւ ակնաբուժական որոշ ախտանիշներ, ինչպիսիք են տեսողության աղոտությունը կամ իրերը կրկնակի տեսնելը, ինչպես նաեւ վերին կոպի իջնելը, բիբի նեղացումը եւ աչքի խնձորակի իջնելը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր