Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում          Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»       Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»    

07 հուն 2021 10:00

Թրամփի աջակիցները ներխուժել են Կապիտոլիում, կա մեկ զոհ.Ցուցարարների ներխուժումը Կապիտոլիում առաջինն է 1814 թվականից ի վեր

ԱՄՆ Կոնգրեսի շենք այսօր տեղի ունեցած ներխուժումը ցուցարարների կողմից առաջին ներխուժումն է Կապիտոլիում 1814 թվականին բրիտանացիների կողմից դրա վրա հարձակումից ի վեր, հաղորդում է CNN-ի թղթակիցը՝ վկայակոչելով Կապիտոլիումի պատմության մասնագետին։


«Այսօր Կապիտոլիում են ներխուժել 1814 թվականից հետո առաջին անգամ, երբ բրիտանացիները հարձակում գործեցին դրա վրա եւ այրեցին այն 1812 թվականի պատերազմի ընթացքում։ Ինչպիսի ամոթ»,- գրել է Քեյթլին Քոլինզը։


Բրիտանական զորքերի հարձակումը Վաշինգտոնի վրա 1812–15թթ անգլոամերիկյան պատերազմի դրվագներից է։ Այդ ժամանակ այրվել էին շատ կառավարական շենքեր, այդ թվում՝ Սպիտակ տունն ու Կապիտոլիումը։


Կոնգրեսը, համաձայն ԱՄՆ սահմանադրության, պետք է հաստատեր նոյեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները՝ պաշտոնապես վավերացնելով ընտրիչների քվեարկության արդյունքները։ Արդյունքներով հաղթել է Ջո Բայդենը՝ հավաքելով 306 ձայն գործող նախագահ Դոնալդ Թրամփի 232 ձայնի դիմաց, որը չի ընդունել պարտությունը։


Երկու պալատներում էլ նիստերի սկսվելուց կարճ ժամանակ անց ցուցարարները, որոնք Վաշինգտոն էին եկել Թրամփին աջակցություն հայտնելու համար, ներխուժել են շենք եւ շրջափակել այն։ Կոնգրեսի աշխատանքը դադարեցվել է, օրենսդիրները՝ էվակուացվել։ Թրամփը ցուցարարներին Վաշինգտոնում կոչ է արել խաղաղ գործել՝ չնայած ավելի վաղ ինքն էր կոչ արել գնալ կոնգրես։ Կապիտոլիումի շենքի մոտ տեղի են ունեցել բախումներ Թրամփի կողմնակիցների եւ ոստիկանության միջեւ։
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով Կոնգրեսի իրադարձություններին, ասել է, որ պատմությունը կհիշի այսօրվա հարձակումը, որը հրահրվել է նախագահի կողմից, որը շարունակաբար անհիմն կերպով ստել նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքների մասին: Նա նաև նշել է, որ սա «մեծ ամոթի» պահ է երկրի համար:
«Բայց մենք ինքներս մեզ ծաղրած կլինենք, եթե այս ամենին վերաբերվենք որպես կատարյալ անակնկալ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ հանրապետականների և նրանց ուղեկցող լրատվական էկոհամակարգի «երևակայական նարատիվը» քվեարկության վերաբերյալ ճշմարտության հարցում ապակողմնորոշել են իրենց հետևորդներին: «Եվ մենք ահիմա տեսնում ենք դրա հետևանքները»,- ասել է նա:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր