Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

07 հուն 2021 11:33

Աշխարհում սկսվում է հակադիմակային մեծ արշավ, մարդիկ սկսում են հասկանալ, որ այս ֆարսը հետապնդում է ավելի մեծ նպատակ՝ պարտադրել պատվաստում

Աշխարհում սկսվում է հակադիմակային մեծ արշավ, մարդիկ սկսում են հասկանալ, որ այս ֆարսը հետապնդում է ավելի մեծ նպատակ՝ պարտադրել պատվաստում:


Հայաստանի առողջապահության նախարարն ու վարչապետը վերջերս անկեղծացան՝ փաստելով, որ դիմակների կրումը պարտադիր կլինի այնքան ժամանակ, մինչև Հայաստանը ձեռք կբերի պատվաստանյութ: Այսինքն՝ դիմակ չկրելու համար «ասֆալտին փռվելու», ձեռնաշղթաներով բերման ենթարկվելու և տուգանվելու գործընթացը կշարունակվի այնքան, մինչև դուք կամավոր չհամաձայնվեք պատվաստվել:


Ուզում եմ փաստել, որ ՈՉ ՄԻ ԳԻՏԱԿԱՆ ԱՊԱՑՈՒՅՑ ՉԿԱ, որ դիմակը պաշտպանում է նոր կորոնավիրուսից, սակայն կա հակառակ ապացույցը, որ դիմակների շարունակական և երկարաժամկետ կրումը անխուսափելիորեն հանգեցնում է սնկային թոքաբորբի, ինչի բուժումը շատ ավելի բարդ է ու ցավոտ, քան կորոնավիրուսը:


Ես վերահաստատում եմ իմ որոշումը՝ բաց տարածքում դիմակ չկրելու մասին և հետևողականորեն պայքարելու եմ բաց տարածքում դիմակ կրելու պահանջը վերացնելու և բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքների չեղարկման համար:


Առաջիկա օրերին հանրությանը կներկայացնեմ պայքարի ռազմավարությունը:


Հ.Գ. նկարում Բեռլինում կազմակերպված բողոքի ցույցն է դիմակների և կեղծված տեղեկատվության դեմ:


Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր