Արաղչիի խոսքն ուղղված Բաքվի վարչախմբին ըստ էության անթաքույց զգուշացում է          93 տարեկանում մшհացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը       «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե    

07 հուն 2021 16:35

Նոյեմբերի 9-ից հետո առնվազն 15 զոհված զինվորակա՞ն,թե լղոզվել է անվերջ չհերքող «հերքումների»պղտոր հոսքում

Նոյեմբերի 9-ից հետո առնվազն 15 զոհված զինվորական ունենք, բայց դա, բնականաբար, քչերն են հասկացել։ Որովհետև կամ պաշտոնապես ընդհանրապես չեն հայտնել այդ մասին, կամ էլ լղոզվել է անվերջ չհերքող «հերքումների», մանիպուլյացիաների, մերձիշխանական շրջանակներից տարածվող բամբասանքների և ապատեղեկատվության պղտոր հոսքում։


Էլ չեմ խոսում 70–80 կամ գուցե ավելի շատ գերիների մասին։


Կրկնում եմ. նոյեմբերի 9-ից՝ այսինքն պատերազմի «ավարտից» հետո։


Այսպիսի արհամարհական վերաբերմունք մեր ժողովրդի հանդեպ, մեր զոհվածների հանդեպ սպասելի է թուրքերից, թշնամուց, բայց ոչ մարդկանցից, որոնք գոնե անձնագրով մեր հայրենակիցներն են, առավել ևս «ժողովրդի ընտրյալներ»։


Հենց այդ պատճառով էլ սրանց «նիկոլաթուրքեր» եմ անվանում։


Սխա՞լ եմ անում։


Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր