Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ          Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի. Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայերին       Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է Հանրապետական մաղթանք և նռնօրհնեքի արարողությունը    

12 հուն 2021 12:37

Իսկ ահա թուրքը պատրաստվում է.Պակիստանի ռազմաօդային ակադեմիայում ադրբեջանցի ռազմական օդաչուների պատրաստում, համատեղ զորավարժությունների անցկացում

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովը հունվարի 11-ին բանակցություններ է վարել Ադրբեջանում գտնվող Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատար, ռազմաօդային ուժերի մարշալ Մուջահիդ Անվար Խանի հետ: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը:


Թաիրովը գոհունակություն է հայտնել Պակիստանի ռազմաօդային ակադեմիայում ադրբեջանցի ռազմական օդաչուների պատրաստման կապակցությամբ՝ նշելով, որ երկու երկրների ռազմաօդային ուժերի միջև ռազմական կրթության և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը ամրապնդում է երկու երկրների բանակների մարտունակությունը:


Իր հերթին, Խանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի ավիացիոն ուսումնական կենտրոններում Պակիստանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռների անձնակազմի ուսուցման կապակցությամբ և նշել է, որ անհրաժեշտ է ընդլայնել այդ գործունեությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր