Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են          Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը       Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել    

12 հուն 2021 12:56

Իբր մոտ ապագայում Բաքու-Երևան-Մոսկվա երկաթգիծը կբացվի, «կտեր են տալիս» ժողովրդին.շատ շտապ Հայաստանի 3-րդ Հանրապետության «պանիխիդան» են կազմակերպում

«Երեկ տեղի ունեցավ աննախադեպ բան. կապիտուլյացիա ստորագրած, պարտված ղեկավարը գնաց բանակցությունների մի մարդու հետո, որն իրեն անվանում էր ալկաշ ծաղրածու, ծաղրում և հեգնում էր իրեն։ Նստել մի սեղանի շուրջ և պարտվողական կեցվածքով ներկայացրել Հայաստանը..., դա աննախադեպ է»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանը՝ անդրադառնալով երեկ Մոսկվայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպմանը։


Նրա խոսքով, երեկ տեղի ունեցածը աննախադեպ խայտառակություն է։ Քաղաքական գործչի կարծիքով, Հայաստանը պարտված, ուստիև նաև զիջող կողմն է։


«Այս մոսկովյան այցի արդյունքում մենք չունեցանք գոնե մեկ գերու վերադարձ, որ ասեին՝ այս մեկ գերին հետ եկավ։ Որևէ բան չարվեց, բայց միաժամանակ վատ սովորող աշակերտի նման Փաշինյանը կանգնեց ու սկսեց արդարանալ, որ չեն լուծվում հարցերը, բայց դե հանդիպումը դրական էր։ Թե ինչն էր դրական, չգիտենք։ Օր օրի մենք զիջում ենք՝ գյուղ առ գյուղ, տարածք առ տարածք»,- նշեց նա։


Վահան Բաբայանը նկատեց, որ այսօր Նիկոլ Փաշինյանին ինչ «դեմ են տալիս», նա ստորագրում է, և դա փաստ է։


«Մենք ապրում ենք երկրում, որի ղեկավարն աննախադեպ բան է արել՝ պարտված լինելով հանդերձ, իրեն ստորացրած թշնամու հետ գնացել նստել ու զիջողական բան է ստորագրել»,- նկատեց բանախոսը։


Քաղաքական գործիչը կասկածում է, որ մոտ ապագայում Բաքու-Երևան-Մոսկվա երկաթգիծը կբացվի, և իշխանությունը «կտեր է տալիս» ժողովրդին, թե դա ձեռքբերում է հայկական կողմի համար։


«Կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը գնում և նոր փաստաթղթեր է ստորագրում, և հասարակությունը բավարար չափով չի ընդվզում դրա դեմ։ Ես կարծում եմ, որ 2018-ին հայ ժողովրդի հոգեբանության հետ ինչ-որ բան տեղի ունեցավ, և հիմա նոր-նոր պետք է անցնի մեր ապրած սթրեսն ու շոկը։ Մենք պարտված ենք։ Բայց մարդկանց վրա դեռ չի ազդում, որ ադրբեջանցիները Բաքու-Երևան-Մոսկվա երկաթգծով տեղափոխվելու են։ Իսկ այն մարդիկ, որոնք ազդվում են այդ մտքից, բավարար չափով չեն կարողանում ինքնակազմակերպվել։ Ես չեմ ուզում կարծել, որ մեր հասարակության մեծ մասը Երևան-Մոսկվա-Բաքու տրանզիտի կողմնակից է»,- ասաց նա։


Վահան Բաբայանը նկատեց՝ այժմ պետք է հասկանալ, որ այս իշխանությունները շատ շտապ Հայաստանի երրորդ Հանրապետության «պանիխիդան» են կազմակերպում։


«Ինչո՞ւ, որովհետև բոլոր հերոսական դրվագները երրորդ Հանրապետությունում են մնացել, որովհետև բոլոր հերոս գեներալներն ու նախագահները մնացել են այնտեղ։ Իրենց տեսանկյունից երրորդ Հանրապետություն արդեն չկա։ Դա պատահական չէ, որ 2018-ից հին ու նորի սեպը խրվեց»,- շեշտեց Վահան Բաբայանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր