Պատմության մեջ երբեք չի եղել այնպես, որ թուրքերը հաղթանակ տանեն Ռուսաստանի նկատմամբ          Ստեփան Գրիգորյանը զրպարտել է Յուրի Խաչատուրովին, թե ապրիլյանի ժամանակ իր կողմից տարածքներ էին վաճառվել       Զարմանալի է, որ այդ մարդը զբաղվել է Հայոց ցեղասպանության հարցերով եւ երկրի գործակալ է,Եթե իրավացի է,ապա Միրզոյանի նկատմամբ պետք է քր․ գործ հարուցվի    

13 հուն 2021 13:18

Գագիկ Հարությունյանը 70 տարին լրանալուց հետո ընտրվել է ԲԴԽ նախագահ, այնպես որ...

Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը համարում է, որ որեւէ տարիքային խոչնդոտ չկա իր՝ ԲԴԽ անդամ դառնալու համար: Այս մասին նա նշեց այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:


Դիտարկմանը, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հղում անելով Դատական օրենսգրքին, Սահմանադրությանը, հայտարարում է, որ կա տարիքային շեմ, որից հետո Ազգային ժողովը չի կարող տվյալ անձին ԲԴԽ անդամ  ընտրել, Ջհանգիրյանը հակադարձեց. «Այս նույն օրենսգրքով նախկին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը 70 տարին լրանալուց հետո ընտրվել է ԲԴԽ նախագահ։ Ցավոք սրտի, լավ չեն ուսումնասիրել Դատական օրենսգիրքը, նայեն հատկապես 186-րդ հոդվածը, որը վերաբերում է լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերին։ Այդ հոդվածում կտեսնեք, որ դատավորների համար տարիքային սահմանափակում այդ հոդվածում նախատեսվո՞ւմ է, բացի 112-րդ հոդվածի սահմանափակումները: Իսկ իրավաբան-գիտնականների համար տարիքային առավելագույն սահման նախատեսված չէ։ Հետևաբար, եթե մեկն ընտրվում է 62 տարեկանում, ըստ այդ հայտարարության տրամաբանության, 65-ում այդ ավտոմատ դադարման հիմքը 186-րդ հոդվածը նախատեսած լիներ։ Օրենքը մեկնաբանում են ոչ թե որևէ հոդված ընթերցելով, օրենքը իր ամբողջ հոդվածների մեջ պետք է մեկնաբանել։ Ես հատուկ այդ խնդիրն ուսումնասիրել եմ։ 65 տարին իրավաբան-գիտնականի համար ոչ Սամանադրությամբ ոչ Դատական օրենսգրքով նախատեսված չէ»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր