Ո՞ր հանցագործությունն է կոծկվել, բա ինչու չեք շոշափում Խաչատուրյանի և Կոստանյանի անունները

Նրանք մատնանշում են Մատաղիսի գործը՝ Ջհանգիրյանի՝ զինդատախազ եղած ժամանակ, իբրև իր կառավարման տարիներին կոծկվել են մի շարք հանցագործություններ։ Նրան հիշեցրին նաև Մատաղիսի հայտնի գործը։
«2008 թ-ին ինձ մեղադրել էին ոստիկանին հրելու համար, թող գտնեին մի լուրջ մեղադրանք, մի պաշտոնական դիրքի չարաշահում, սպանությունների կոծկում և ինձ լուրջ մեղադրանք առաջադրեին ու երկարաժամկետ դատեին։ Ինչ վերաբերում է Մատաղիսի գործին, երբ այդ դատապարտյալները ազատվել են կալանքից, ես արդեն պաշտոնավարել եմ Գլխավոր դատախազությունում, Զինվորական դատախազը եղել է Արմեն Խաչատուրյանը։ Լրացուցիչ նախաքննության արդյունքներում նոր Զինվորական դատախազը նույն մեղադրյալներին նույն մեղադրանքներով հաստատել է մեղադրական եզրակացությունը՝ նույն հոդվածներով և ուղարկել դատարան։ Դատարանում գործը քննելիս Զինվորական դատախազը եղել է Գևորգ Կոստանյանը։ Գևորգ Կոստանյանն այդ գործը տարել է մինչև վերջ։ Ինչու չեք շոշափում Խաչատուրյանի և Կոստանյանի անունները, չէ որ նրանք արել են նույնը, ինչ արել է Ջհանգիրյանը։ Ես իմ կարծիքը չեմ փոխել, որ այդ անձինք են հանցագործները պատվի և արժանապատվության հայցով էլ այդ մարդիկ դատարան են դիմել, դատարանն էլ նրանց հայցը մերժել է, որովհետև ես մեղադրող դատախազ եմ եղել»։