Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

14 հուն 2021 11:33

Մոռացե՞լ է, թե ինչ էր ասել Նիկոլի մասին, որ ինքը միայն կատարել է շիզոֆրենիկի հրամանները.սրա նմաններին Շուշի մուտք գործելն անգամ պետք է արգելվեր

Լևոն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարմնավաճառի հոգեբանությամբ մուտիլովչիկը՝ Քյարամյան Արգիշտը, հերթական պատվերն ա ստացել՝ էս անգամ ավանսով։

Անգամ սեփական մեղքի չափաբաժինը գիտակցելու անկարող փոքրիկին հերթական պաշտոնն (թուլափայ) են խոստացել։ Վերջինս էլ ժամանակից շուտ սկսել է վարձահատույց լինել իր տերերին։

Շուշին ծախելու օպերացիայի կուրատորն այսօր հայտարարեց, որ Շուշիում Վանեցյանն իր ջոկատով լքել է տեղակայման վայրը (պոստը)։
Խոսում է մի մարդ, ով գլուխը կախ, մեղայական տեքստն անգիր արած է մոտեցել մեր տղաներին և առաջարկել իր օգնությունը։

Երիտասարդին ուզում եմ հիշեցնել, որ բոլորս լավ մտապահել ենք, թե ինչպես էր արտահայտվում նիկոլի մասին՝ արդարանալով, որ ինքը միայն կատարել է շիզոֆրենիկի հրամանները, թե ինչպես էր նիկոլին գաղտնի զեկուցում Շուշիում հաջողությամբ իրականացված դավաճանության մասին, թե ինչպես է կամավորականներից մեկը, լսելով այս ամենը, մեքենայից դուրս շպրտել քյարամին՝ վերջինիս ուղղելով հայհոյանքների մի աստղաբույլ։

Երիտասարդը պետք է չմոռանա նաև, որ ինքը «Հայրենիք» ջոկատից վաղ (երկու օրվա տարբերությամբ) է լքել Շուշին։ Ոչինչ, բան չմնաց, հայ ժողովրդի հարցերին պատասխանելու պահն է մոտենում։

Հ.Գ. Մենակ ափսոսում եմ, որ մանկուրտի արժեհամակարգով այս ստահակին նորմալ ընդունելության ենք արժանացրել. սրա նմաններին Շուշի մուտք գործելն անգամ պետք է արգելվեր։

Հ.Գ.Գ. Թող որևէ մեկը չմտածի, թե պաշտպանում եմ Վանեցյանին որպես քաղաքական թիմի ղեկավարի,(Վանեցյանը պաշտպանության կարիք չունի) պարզապես անթույլատրելի եմ համարում իրականության խեղաթյուրումը դավաճանների ոհմակի կողմից»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր