Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ո՞ւմ ինֆորմատորն է եղել Հովիկ Աղազարյանը. Ալեքսանյանը բացահայտումներ արեց       Կենդանակերպի նշանների սեռական զուգընկերներն ըստ համաստեղության    

14 հուն 2021 12:15

Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը, որը իրականացվել է ԱՄՆ-ի ուղղակի աջակցությամբ, վերջ կտրվի Բայդենի օրոք

Վերջին չորս տարիների ընթացքում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը, որը պայմանավորված էր ԱՄՆ-ի և մասնավորապես՝ դեռևս գործող նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած ամենաթողության մթնոլորտով, նորընտիր նախագահ Ջո Բայդենի օրոք վերջ կտրվի, The Jerusalem Post թերթում հրապարակված հոդվածում գրել է մերձարևելյան հարցերով վերլուծաբան Սեթ Ֆրանցմանը։

Մեկնաբանի դիտարկմամբ, ի տարբերություն Թրամփի, «Բայդենն ու նրա նոր թիմը չեն ենթարկվի Անկարայի հրամաններին և չեն հանդուրժի նրա սպառնալիքները», մինչդեռ Թրամփի նախագահության տարիներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակաբար ագրեսիվ քաղաքականություն է վարել՝ հարձակվելով քրդերի վրա և ներխուժելով Սիրիա։

Անդրադառնալով Անկարայի սիրիական քաղաքականությունը, Ֆրանցմանը նշում է, որ Թուրքիան Միացյալ Նահանգներին ստիպեց հեռանալ երկրի հյուսիսային շրջաններից, ինչն, ի վերջո, հանգեցրեց տարածաշրջանում Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ազդեցության ավելացմանը։

«Ինչպես սիրիական, այնպես էլ լիբիական հակամարտություններում ԱՄՆ-ի դերը մղվել է երկրորդ պլան»,- գրում է նա՝ հավելելով, որ «մինչդեռ Էրդողանն աշխատում է Թեհրանի և Մոսկվայի հետ»։

Նրա խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղում պատերազմ հրահրելու Անկարայի պրակտիկան շատ նման էր Սիրիայի պրակտիկային, քանի որ Թուրքիան, ի վերջո, Կովկասում համագործակցել է Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ Ռուսաստանը Միացյալ Նահանգների փոխարեն ազդեցություն է ձեռք բերել»։

Վերջին տարիներին Թուրքիայի ավտորիտար և ռազմատենչ գործողությունների մեծ մասն իրականացվել է ԱՄՆ-ի ուղղակի աջակցությամբ կամ պասիվ համաձայնությամբ, սակայն Անկարայի առանցքային կողմնակիցները Վաշինգտոնում այժմ լքում են իրենց պաշտոնը, հավելել է վերլուծաբանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր