Հայաստանի ճակատագիրը և Նիկոլ Փաշինյանի ապագան. նրա իշխանությունը կթուլանա հատկապես մարտին
Հունվար ամիսը խիստ անբարենպաստ է Հայաստանի համար, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կթուլանա հատկապես մարտին։ Նման եզրակացության է հանգել աստղաբան Աննա Հախվերդյանը՝ վերլուծելով Նիկոլ Փաշինյանի աստղային հորոսկոպը։
Աստղաբանն ուսումնասիրել է Հայաստանի հանրապետության ճակատագիրը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապագան ու նշել, որ կապիտուլյացիայի հայտարարությունից հետո՝ դեռ նոյեմբերի կեսերին, առանձնացրել է Հայաստանի համար մի շարք ճակատագրական օրերի ցանկ, որոնք փաստացի արդեն իրականանում են:
«Պարզ ասեմ, որ հաշվարկն արված է Նիկոլի աստղային քարտեզի հիման վրա, քանի որ ցանկացած երկրի հաջողություն կամ անհաջողություն կախված է նրա առաջնորդի հաջողությունից և աստղային դիրքերից: Ահա ներկայացնում եմ ձեզ այդ օրերի ցուցակը, որոնց տեղյակ են արդեն իմ մտերիմ հաճախորդներից շատերը և ապշած դեպքերի զարգացումից:
Առաջինը նշել եմ դեկտեմբերի 20, այդ օրը լարվածությունը Սյունիքում հասավ իր գագաթնակետին և Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-ին չկարողացավ մուտք գործել Սյունիք:
Հունվարի 6. ՀՀ պատմության մեջ առաջին անգամ երկրի ղեկավարը չմասնակցեց Սուրբ ծննդյան պատարագին՝ պատճառաբանելով դա ինքնամեկուսացմամբ:
Հունվարի 11. նոր եռակողմ հանդիպում Ռուսաստան, Ադրբեջան և Հայաստան Մոսկվայում.ըստ էության դա կլինի նոյեմբերի 9 զինադադարի հիմնադրույթների ամրագրումը: Եթե ոչ ավելի վատ պայմանագիր Հայաստանի համար:
Ի դեպ նշենք, որ չինական Բա ցզի աստղաբանության համաձայն այդ օրը վարչապետի հարստության թալանիչի տարրերքի՝ Հող ին ի օրն է, որը ենթադրում է մեծ կորուստներ և ահռելի զիջումներ, չմոռանանք նաև, որ այս հունվար ամիսը ևս ամբողջությամբ նրա հարստության թալանչի ամիսն է, որը ենթադրում է կորուստներ: Եւ խիստ անբարենպաստ է Հայաստանի համար:
Ես հատկապես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մարտ ամսվա վրա, երբ վարչապետի իշխանության ազդեցությունը կամ լեգիտիմությունը առավելապես կթուլանա: Դրա բացատրությունը տալիս է չինական Բա ցզին, մարտ ամսին գալիս է վարչապետի չինովնիկի վրա հարձակվող տարրերքը՝ Մետաղ Ինը: Եւ սա ըստ էության կնշանակի իշխանության թուլացում կամ քայքայում»,- նշել է նա: